Երեմիայի մարգարեության մեկնություն 25:38

Ա. Լոպուխին

«Նա թողեց Իր բնակավայրը, ինչպես մի առյուծ. և նրանց երկիրն ամայի դարձավ ավերիչի զայրույթի և Նրա բորբոք բարկության պատճառով»։ (Սինոդական թարգմ.) [38]
   
    Հատուկ դիտողություններ: Այս գլխում հիշատակված հեթանոս ազգերի ճակատագիրը նույն ձևով պատկերված է նաև Երեմիայի մարգարեության 46–49–րդ գլուխներում: Ուստի ավելի բնական կլիներ, որ 25–րդ գլխի վերաբերյալ արված դիտողությունները ավելացվեին 45–49–րդ գլուխներն ընդգրկող բաժնի վերաբերյալ արված դիտողություններին:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 25:30

----------------------------------------

[38](Էջմիածին թարգմ.) Նրանք լքեցին երկիրը, ինչպէս առիւծն՝ իր որջը, եւ նրանց երկիրն անապատ դարձաւ ահեղ սրի բարկութիւնից ու ցասումից, Տիրոջ բարկութիւնից ու ցասումից»:
(Արարատ թարգմ.) Նա՝ իբրև մի առույգ առյուծ, թողեց իր բնակարանը, որովհետև նրանց երկիրն ամայի է դարձել ավերիչի սրի և նրա բորբոք բարկության պատճառով»։
(Գրաբար) Թողին իբրեւ առեւծ զմորի իւր. եւ եղեւ երկիր նոցա յանապատ, յերեսաց բարկութեան սրտմտութեան սրոյն մեծի, եւ յերեսաց բարկութեան սրտմտութեան նորա։