Ա. Լոպուխին
12–17. «Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային այն բանից հետո, երբ Անանիա մարգարեն կոտրեց Երեմիա մարգարեի պարանոցի լուծը»: [12] «Գնա՛ և ասա՛ Անանիային. «Այսպես է ասում Տերը. «Դու կոտրեցիր փայտե լուծը, և դրա փոխարեն երկաթե լուծ պիտի շինես»»։ «Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ես երկաթե լուծ կդնեմ այս բոլոր ժողովուրդների պարանոցին, որպեսզի նրանք ծառայեն Նաբուգոդոնոսորին` Բաբելոնի թագավորին, և նրանք պիտի ծառայեն նրան, և նույնիսկ դաշտի գազաններին էլ Ես տվել եմ նրան»»։ «Եվ Երեմիա մարգարեն ասաց Անանիա մարգարեին. «Լսի՛ր, Անա՛նիա, քեզ Տերը չի ուղարկել, և դու սուտ հույս ես տալիս այս ժողովրդին»»։ «Ուստի այսպես է ասում Տերը. «Ահա, Ես քեզ պիտի վերացնեմ երկրի երեսից. այս իսկ տարում դու պիտի մեռնես, որովհետև դու Տիրոջը հակառակ խոսեցիր»»։ «Եվ Անանիա մարգարեն մեռավ այդ նույն տարում` յոթերորդ ամսին»։ (Սինոդական թարգմ.)
Երեմիայի պատասխանն այս կանխատեսմանը
Աստծուց Երեմիա մարգարեն հրաման է ստանում, որ Անանիային հայտնի այն մասին, որ ինքը կոտրված փայտե լծի փոխարեն ստիպված պետք է լինի երկաթե լուծ կրել: Այն ազգերը, ովքեր կլսեն Անանիային և կապստամբեն Նաբուգոդոնոսորի դեմ, նրա ձեռքով էլ ավելի մեծ տառապանքներ կկրեն: Անանիան էլ իր ստի համար շուտով պետք է մահանա: Անանիայի վերաբերյալ այս կանխատեսումը կատարվեց հենց նույն թվականին:
-----------------------------------------
[12](Էջմիածին թարգմ.) Եւ Երեմիա մարգարէն գնաց իր ճանապարհով:
(Արարատ թարգմ.) Անանիա մարգարեի կողմից Երեմիա մարգարեի պարանոցի վրայից լուծը կոտրելուց հետո Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.
(Գրաբար) Եւ գնաց Երեմիա մարգարէ զճանապարհս իւր։ Եւ եղեւ բան Տեառն առ Երեմիա յետ խորտակելոյն Անանիայ մարգարէի զանուրսն ի պարանոցէ Երեմիա մարգարէի, եւ ասէ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: