Երեմիայի մարգարեության մեկնություն 28:6

Սուրբ Հովհան Ոսկեբերան

«Արդարեւ, թող այդպէս անի Տէրը. թող հաստատի քո խօսքը, որ մարգարէացար այս Տան սպասքը եւ բոլոր գերիներին Բաբելոնից այստեղ վերադարձնելու մասին:
    
    Չմտածեք, թե ես թշնամաբար եմ տրամադրված ձեր հանդեպ, քանի որ ես էլ եմ ցանկանում ու աղոթում, որ այդպես լինի, և թող սուտ խոսողն էլ ես լինեմ:
    

Ա. Լոպուխին

«Եվ Երեմիա մարգարեն ասաց. «Թող լինի այդպես, թող Տերն այդպես անի. թող Տերը կատարի քո խոսքերը, որոնք դու ասացիր Տիրոջ տան անոթների և բոլոր գերյալների` Բաբելոնից այստեղ վերադառնալու մասին»»։ (Սինոդական թարգմ.) [6]
    
    Երեմիան ցանկանում էր ասել. «Լավ կլիներ, եթե քո կանխատեսումն իսկապես իրականանար»: Իր ժողովրդի համար յոթանասունամյա գերություն կանխատեսելը դժվար էր նաև հենց Երեմիայի համար:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 28:1

-----------------------------------------

[6](Էջմիածին թարգմ.) «Արդարեւ, թող այդպէս անի Տէրը. թող հաստատի քո խօսքը, որ մարգարէացար այս Տան սպասքը եւ բոլոր գերիներին Բաբելոնից այստեղ վերադարձնելու մասին:
(Արարատ թարգմ.) «Արդարեւ, թող այդպէս անի Տէրը. թող հաստատի քո խօսքը, որ մարգարէացար այս Տան սպասքը եւ բոլոր գերիներին Բաբելոնից այստեղ վերադարձնելու մասին:
(Գրաբար) և Երեմիա մարգարեն ասաց. «Ամեն. Տերը թող այդպես անի։ Տերը թող կատարի քո խոսքերը, որ մարգարեացար. Տիրոջ տան անոթները և բոլոր տարագիրներին Բաբելոնից այստեղ վերադարձնի։