Սուրբ Եփրեմ Ասորի
Իմ գերութիւնից յետոյ զղջացի. երբ խելքի եկայ, իմ ամօթալի օրերի համար հոգոց հանեցի եւ քեզ ցոյց տուի, թէ իմ տղայութեան պատճառով նախատինք կրեցի»:
Ահա թե ինչ են ասում Եփրեմի որդիները. «Մենք արժանի պատիժն ենք կրում այն հորթի համար, որին ձուլեց մեր թագավորության գլուխը»:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Իմ գերութիւնից յետոյ զղջացի. երբ խելքի եկայ, իմ ամօթալի օրերի համար հոգոց հանեցի եւ քեզ ցոյց տուի, թէ իմ տղայութեան պատճառով նախատինք կրեցի»:
«Իմ տղայության պատճառով նախատինք կրեցի», այսինքն՝ քանի որ ես հիշեցի իմ երիտասարդության շրջանում գործած մեղքերը: Իսկ երիտասարդություն անվանում է Հերոբովամի օրոք եղածները, ով հորթերին պաշտելու միջոցով նորամուծություն էր արել:
Եթե ամեն մի մեղավորի չեք պատժում, ապա պետք է վշտանաք: Ի վերջո, պատիժն ավելի ուժեղ կերպով է արթնացնում ամոթը և շատ ուրիշ մեղքերի գիտակցությունը: Իսկ հիմա հակառակն է արվում. երբ մեղք ենք գործում, չենք ամաչում: Իսկ երբ պատժի ենք ենթարկվում, ժամանակները խառնելով՝ հուսալքվում ենք: Արդարները ոչ այնքան, սակայն պատժվածները բարեսիրտ էին (ἐφρόνουν μέγα), ինչպես առաքյալները: Եվ երբ նրանք մեղք էին գործում, այնքան էին ամաչում, որ ոչ միայն օրինազանցությունների ժամանակ, այլ նաև դրանից հետո էին սգում ու լաց լինում:
«Իմ ամոթալի օրերի (ἐν ήμέραις) համար հառաչեցի (ἐστέναξα)»։ «Հառաչել»–ը մեղքերի դեմ պայքարող դեղն է, որը մասամբ թույլ չի տալիս դրանց մեջ ընկնել, մասամբ էլ ոչնչացնում է արդեն կատարածը:
«Եվ քեզ ցույց տվեցի»։ Տեսնու՞մ ես, թե ինչպիսի բարիք է մեղքերը գիտակցելը: Սա մեզ ավելի հնազանդ է դարձնում Աստծու առաջ: Ես խոսում եմ ոչ թե մեղք գործելու, այլ արդեն կատարածը գիտակցելու մասին:
Ա. Լոպուխին
«Երբ ես դարձի եկա, ես ապաշխարեցի, և երբ գիտակցեցի, խփեցի իմ ազդրերին. ես ամաչեցի, ես շփոթվեցի, որովհետև կրեցի իմ երիտասարդության նախատինքը»։ (Սինոդական թարգմ.) [19]
«Հարվածում էի իմ ազդրերին». սա խոր զղջման նշան է: «Երիտասարդության անփառունակությունը», այսինքն ՝ ամոթը, որին ես արժանացա իմ նախկին վարքով:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1
-------------------------
[19](Էջմիածին թարգմ.) Իմ գերութիւնից յետոյ զղջացի. երբ խելքի եկայ, իմ ամօթալի օրերի համար հոգոց հանեցի եւ քեզ ցոյց տուի, թէ իմ տղայութեան պատճառով նախատինք կրեցի»:
(Արարատ թարգմ.) Հիրավի, իմ դարձից հետո զղջացի և գիտակցելուց հետո իմ ազդրին խփեցի, ամաչեցի և նվաստացա, որովհետև իմ երիտասարդության նախատինքը կրեցի»։
(Գրաբար) Եւ յետ գերութեան իմոյ ապաշաւեցի, եւ յետ իմանալոյն իմոյ յոգոց հանէի՝ ի վերայ աւուր ամաւթոյն իմոյ. եւ ցուցի քեզ թէ առի նախատինս ի մանկութենէ իմմէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: