Երեմիայի մարգարեության մեկնություն 31:24

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Եւ Հրէաստանի բնակիչները, իրենց քաղաքներով ու գործաւորներով հանդերձ, պիտի փարթամանան հօտերով,
    
    «Եվ բնակիչները»: Ամենուր օրհնություններ են, նույնիսկ հարևանների շրջանում: Առաքինի և սուրբ լեռը ոչ թե այն իմաստով է, որ քարերն առաքինություններ ունենան, այլ այն իմաստով, որ այնտեղ բնակվողներն առաքինություններ ունենան: Սովորաբար բնակավայրերին տրվում է այնտեղ ապրողների փառքը: Տե՛ս, թե որն է փոփոխությունը:

    «Եվ կբարձրացվեն հոտի մեջ», այսինքն` կհավաքվեն հոտի պես: Մեծ օրհնությունը ոչ թե այն ժամանակ է, երբ մենք վայելում ենք օրհնությունները, այլ երբ դա տեղի է ունենում ըստ Աստծո կամքի, ինչպես նաև երբ դա ուրախացնում է Նրան:
    

Ա. Լոպուխին

24-25. «Եվ այնտեղ պիտի բնակվեն Հուդան և նրա բոլոր քաղաքները` միասին, երկրագործները և հոտերի հետ քայլողները»։ [24] «Որովհետև Ես պիտի հագեցնեմ հոգնաբեկ հոգին և պիտի կշտացնեմ յուրաքանչյուր վշտացած հոգին»։ (Սինոդական թարգմ.)
    
Ուրախ կլինեն քաղաքները կամ քաղաքաբնակները, ուրախ կլինեն  նաև հողագործներն ու հովիվները:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1

--------------------------------------
[24](Էջմիածին թարգմ.) Եւ Հրէաստանի բնակիչները, իրենց քաղաքներով ու գործաւորներով հանդերձ, պիտի փարթամանան հօտերով,
(Արարատ թարգմ.) Եվ այնտեղ միասին պիտի բնակվեն Հուդան և նրա բոլոր քաղաքները, երկրագործները և հոտերի հետ չվողները։
(Գրաբար) Եւ բնակիչքն Հրէաստանի ամենայն քաղաքաւքն իւրեանց եւ գործաւորաւքն, յղփասցին հաւտիւքն։