Ա. Լոպուխին
16–25. «Եվ գնման փաստաթուղթը Բարուքին` Ներիայի որդուն տալուց հետո ես աղոթեցի Տիրոջը»: [16] «Օ՜, Տե՛ր Աստված: Դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը Քո մեծ զորությամբ ու Քո մեկնած բազուկով. Քեզ համար անհնարին ոչինչ չկա»։ «Դու ողորմություն ես անում հազարավորներին և հայրերի անօրենությունները նրանցից հետո ստուգապես հատուցում ես իրենց զավակներին. մեծ, հզոր Աստված, Որի անունը «Զորությունների Տեր» է»։ «Մեծ ես խորհրդով և զորավոր՝ գործերով, Քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա, որպեսզի յուրաքանչյուրին հատուցես իր ճանապարհների համեմատ և իր գործերի պտուղների համեմատ»: «Դու նշաններ ու հրաշքներ արեցիր Եգիպտոսի երկրում և մինչև այսօր էլ կատարում ես և' Իսրայելում, և' բոլոր մարդկանց մեջ, ու Քեզ համար անուն վաստակեցիր, ինչպես այսօր»։ «Եվ Քո Իսրայել ժողովրդին հանեցիր Եգիպտոսի երկրից նշաններով ու հրաշքներով, և զորավոր ձեռքով ու մեկնած բազուկով և մեծ երկյուղով»։ «Եվ նրանց տվեցիր այս երկիրը, որն իրենց հայրերին երդվել էիր, որ նրանց ես տալու` մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է բխում»։ «Նրանք եկան ու տիրեցին դրան, բայց ականջ չդրեցին Քո ձայնին և չընթացան Քո օրենքներով, չարեցին այն, ինչ Դու պատվիրեցիր նրանց անել, և դրա համար Դու նրանց վրա բերեցիր այս ամբողջ չարիքը»։ «Ահա, հողաթմբերը հասնում են քաղաքին, որպեսզի գրավեն այն. և քաղաքը սրի ու սովի և ժանտախտի պատճառով տրվում է քաղդեացիների ձեռքը, որոնք պատերազմում էին նրա դեմ. այն, ինչ որ Դու ասել էիր, դա էլ կատարվում է, և ահա, Դու տեսնում ես դա»։ «Սակայն Դու, Տե'ր Աստված, ասացիր ինձ. «Քեզ համար ա'րտ գնիր արծաթով և հրավիրիր վկաների, թեև քաղաքը տրվում է քաղդեացիների ձեռքը»։ (Սինոդական թարգմ.)
Այս գործողության իմաստը պարզաբանելու համար մարգարեի արած աղոթքը
Իր աղոթքում մարգարեն խոստովանում է Աստծո ամենազորությունը և արդարությունը: Ե՛վ սա, և՛ մյուսը Աստված բացահայտում է հատկապես Իսրայելի ժողովրդի առնչությամբ, որին հզոր ձեռքով Նա ավելի վաղ հանել էր Եգիպտոսից, իսկ այժմ անհնազանդության համար ենթարկում էր պաշարման բոլոր սարսափներին: Կանխատեսելով, որ ամբողջ հրեական երկիրը Աստծո կողմից ավերածությունների է մատնվելու, մարգարեն հարցնում է, թե ինչո՞ւ է Տերն իրեն մի հողակտոր գնել պատվիրել:
--------------------------------------------
[16](Էջմիածին թարգմ.) Երբ սեփականութեան մասին մուրհակը յանձնեցի Ներիայի որդի Բարուքին, աղօթեցի Տիրոջը եւ ասացի.
(Արարատ թարգմ.) Եվ գնման փաստաթուղթը Ներիայի որդի Բարուքին տալուց հետո աղոթք արեցի Տիրոջը՝ ասելով.
(Գրաբար) Եւ կացի յաղաւթս առ Տէր, յետ տալոյն զմուրհակ ստացուածոյն ցԲարուք որդի Ներեայ. եւ ասեմ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: