Սուրբ Հովհան Ոսկեբերան
Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ցերեկուայ ու գիշերուայ, երկնքի ու երկրի մասին իմ ուխտը չեմ հաստատել,
Այս խոսքերի իմաստն այն է, որ ինչպես Ես եմ մարդկանց ձմռան և ամռան, գարնան ու աշնան անընդմեջ փոփոխության մասին արարչագործության մեջ դրված կարգը չփոխելու խոստում տվել, և մինչ օրս շարունակում եմ կատարել խոստումս, այնպես էլ չեմ խախտի նրա սերմի հավիտենապես թագավորելու մասին Դավթին տրված Իմ խոստումը: «Ցերեկվա ու գիշերվա, երկնքի ու երկրի մասին իմ ուխտը չեմ հաստատել»: Ոմանք երկնքի և երկրի օրենքները բացատրում են այնպես, որ Ես չէի ստեղծի երկինքը և երկիրը, եթե չցանկանայի ցերեկվա և գիշերվա գոյությունը, բայց ինչպես սկզբում, սահմանելով ցերեկվա ու գիշերվա փոփոխությունը, Ես կարգավորեցի երկնքի և երկրի էությունը և չխախտեցի արարչագործության ժամանակ սահմանվածը, այնպես էլ չեմ խախտի Դավթին տված Իմ խոստումը: Այս հարցում մարգարեին համոզելով՝ Աստված նրան պատվիրում է Սեդեկիա թագավորին հայտնել քաղաքի գրավման մասին և ցույց տալ, որ դրա պատճառն այն է, որ նրանք առանց զղջման են վարվել և խախտել են Աստծու հետ կնքած ուխտերը։ Նրանց նաև այն բանի համար է դատապարտում, որ իրենց մոտ վերադարձրին այն մարդկանց, ում, օրենքի համաձայն, երդվել էին ազատություն տալ։
Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տերը. «Եթե ցերեկվա ու գիշերվա ուխտը և երկնքի ու երկրի կանոնները Ես չեմ հաստատել»»: (Էջմիածին թարգմ.) [25]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 33:14
-----------------------------------------
[25](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ցերեկուայ ու գիշերուայ, երկնքի ու երկրի մասին իմ ուխտը չեմ հաստատել,
(Արարատ թարգմ.) Տերն այսպես է ասում. «Եթե ես ցերեկվա և գիշերվա ուխտ չեմ կնքել, երկնքի ու երկրի կանոններ չեմ դրել,
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Եթէ զուխտ իմ զտուընջեան եւ զգիշերոյ՝ եւ զերկնից եւ զերկրի հաստատութեամբ ոչ կարգեցի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: