Երեմիայի մարգարեության մեկնություն 32:29

Ա. Լոպուխին

«Եվ քաղդեացիները, որոնք պաշարելու են այս քաղաքը, պիտի գան և կրակով այրեն այս քաղաքն ու վառեն այն և այն տները, որոնց կտուրների վրա խունկ էին ծխում Բահաղին և հեղվելու ենթակա նվերներ էին մատուցում օտար աստվածների, որպեսզի գրգռեն Իմ բարկությունը»։   (Սինոդական թարգմ.) [29]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 32:26

-----------------------------------------

[29](Էջմիածին թարգմ.) Պիտի գան քաղդէացիները, որպէսզի պատերազմեն այդ քաղաքի դէմ եւ հրով այրեն դա. պիտի կրակի մատնեն այն տները, որոնց տանիքներին խունկ էին ծխում Բահաղին ու զոհեր մատուցում օտար աստուածներին, որպէսզի ինձ դառնութիւն պատճառէին:
(Արարատ թարգմ.) Եվ այս քաղաքի դեմ պատերազմող քաղդեացիները պիտի գան և կրակով այրեն այս քաղաքը, վառեն այն, նաև այն տները, որոնց կտուրների վրա Բահաղին խունկ են ծխում և թափելու նվերներ մատուցում օտար աստվածների, որպեսզի գրգռեն իմ բարկությունը։
(Գրաբար) Եւ եկեսցեն քաղդեացիքն պատերազմել ընդ քաղաքիդ, եւ այրեսցեն զդա հրով. եւ հրձիգ արասցեն զտունս յորս արկանէին խունկս ի վերայ տանեաց նոցա Բահաղու, եւ զոհէին զոհս աստուածոց աւտարաց վասն զիս դառնացուցանելոյ։