Սուրբ Հովհան Ոսկեբերան
Բայց լսի՛ր Տիրոջ պատգամները, ո՛վ Յուդայի երկրի Սեդեկիա արքայ. այսպէս է ասում Տէրը քո մասին.
«Դու չես մահանա»,– սա ասվում է, որպեսզի գոնե դրանից Սեդեկիան ազատ շունչ քաշի: Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սեդեկիան արդեն Բաբելոն էր տարվել, որտեղ նա մեծ խաղաղություն էր վայելում, որպեսզի ճանաչեր Աստծո մարդասիրությունը։ Իսկ տխուր բաները ընդունելի դարձնելու համար ասվում է՝ «քեզ համար սգալու են»:
Ա. Լոպուխին
«Այնուհանդերձ լսի՛ր Տիրոջ խոսքը, Սեդե՛կիա, Հուդայի՛ թագավոր. այսպես է ասում Տերը քո մասին. «Դու չես մեռնելու սրով»»։ (Սինոդական թարգմ.) [4]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 34:1
-----------------------------------------
[4](Էջմիածին թարգմ.) Բայց լսի՛ր Տիրոջ պատգամները, ո՛վ Յուդայի երկրի Սեդեկիա արքայ. այսպէս է ասում Տէրը քո մասին.
(Արարատ թարգմ.) Սակայն լսի՛ր Տիրոջ խոսքը, ո՛վ Սեդեկիա, Հուդայի թագավո՛ր, Տերը քո մասին այսպես է ասում. «Դու սրով չես մեռնելու։
(Գրաբար) Արդ լուր զպատգամս Տեառն՝ Սեդեկիա արքայ Յուդայ. այսպէս ասէ Տէր վասն քո. ոչ մեռցիս սրով,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: