Երեմիայի մարգարեության մեկնություն 35:15

Ա. Լոպուխին

«Ես ուղարկեցի ձեզ մոտ իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, ուղարկեցի վաղ առավոտից և ասացի. §Յուրաքանչյուրդ հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհից և ուղղե՛ք ձեր վարքն ու մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու համար. և պիտի բնակվեք այն երկրում, որը Ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին»։ Բայց դուք ականջ չդրեցիք և չհնազանդվեցիք Ինձ»։ (Սինոդական թարգմ.) [15]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 35:12

-----------------------------------------

[15](Էջմիածին թարգմ.) Ձեզ մօտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարէներին, կանխաւ ուղարկեցի, որ ամէնքդ յետ դառնաք ձեր չար ճանապարհից, աւելի բարի գործեր կատարէք, չհետեւէք օտար աստուածներին ու չծառայէք նրանց, որպէսզի բնակուէք այդ երկրում, որ տուեցի ձեզ ու ձեր հայրերին: Բայց դուք չխոնարհեցրիք ձեր ականջները եւ չլսեցիք ինձ:
(Արարատ թարգմ.) Եվ ես կրկին ու կրկին ուղարկեցի ձեզ մոտ իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին՝ ասելով. «Ամեն մարդ թող հետ դառնա իր չար ճանապարհից։ Բարեփոխե՛ք ձեր արարքները և մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու համար։ Այն ժամանակ դուք կբնակվեք այն երկրում, որ ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին«։ Բայց դուք ականջ չդրեցիք և չհնազանդվեցիք ինձ։
(Գրաբար) եւ առաքեցի առ ձեզ զամենայն ծառայս իմ զմարգարէս կանխեալ եւ առաքեալ. բամ դարձարուք իւրաքանչիւր ի ճանապարհէ իւրմէ չարէ, եւ լաւագոյնս արարէք զիրս ձեր. եւ մի երթայք զհետ աստուածոց աւտարաց ծառայել նոցա. եւ բնակիցէք յերկրիդ զոր ետու ձեզ եւ հարցն ձերոց. եւ ոչ խոնարհեցուցէք զունկն ձեր, եւ ոչ լուարուք ինձ։