Սուրբ Հովհան Ոսկեբերան
բերի Տիրոջ Տունը, Աստծու մարդ Գոդողիայի որդի Անանի որդու սրահը, որը գտնւում էր իշխանների սրահի մօտ, մուտքի պահապան Սելոմի որդի Մաասի սրահի վերեւում:
Զարմանքի է արժանի այն հանգամանքը, թե ինչպես նրանք, ապրելով այս ժողովրդի միջավայրում, վարժվեցին բարձր իմաստասիրության մեջ: Նրանք որոշ չափով ղևտացիներ էին. բազմաթիվ օրինակներ տեսնելով (Նազովրեցիներ, Եղիա, Եղիսե)՝ նրանք ընդօրինակեցին դրանք: Տեսնո՞ւմ ես, որ եթե ցանկանաս ուշադիր լինել, ապա օրինակներ էլ կունենաս: Սակայն նրանք ևս գերի դարձան, որովհետև եթե Երեմիան, Եզեկիելը և Դանիելը գերեվարված էին, ապա նրանք առավել ևս պետք է գերության մեջ լինեին: Նմանատիպ ոչ մի բան բարի ու ազնիվ մարդկանց վշտի մեջ չի գցել, այլ փառավոր է դարձրել. վշտի մեջ այս աշխատանքը որպես սփոփանք է ծառայում:
Եվ նրանց բերեցի Տիրոջ տաճարը, որպեսզի նրանք, այդ վայրի և այդ մարդու հանդեպ հարգանքից ելնելով, համաձայնեն, սակայն նրանց ոչինչ չխաբեց, այնպես որ բոլոր տեսակի արդարացումները վերցվեցին հրեաներից: Նայի՛ր առաքելական նախազգուշացումներին:
Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ նրանց տարա Տիրոջ տունը՝ Աստծու մարդու՝ Գոդողիայի որդի Անանի որդիների սենյակը, որն իշխանական սենյակի կողքին էր՝ մուտքի դռնապան Մաասիայի՝ Սեղղումի որդու սենյակից վերև»։ (Սինոդական թարգմ.)[4]
Անանը կոչվում է «Աստծո մարդ»: Հավանաբար նա այսպես է անվանվում մարգարե լինելու համար ( Ա Թագ. 2:27): Նրա որդիները, հավանաբար, նրա աշակերտներն են:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 35:1
--------------------------------
[4](Էջմիածին թարգմ.) բերի Տիրոջ Տունը, Աստծու մարդ Գոդողիայի որդի Անանի որդու սրահը, որը գտնւում էր իշխանների սրահի մօտ, մուտքի պահապան Սելոմի որդի Մաասի սրահի վերեւում:
(Արարատ թարգմ.) Եվ նրանց տարա Տիրոջ տունը՝ Աստծու մարդուն՝ Հեգդողիայի որդի Անանի որդիների սենյակը, որ Սեղղումի որդի Մաասիա դռնապանի սենյակից վերև եղող իշխանական սենյակի կողքին էր։
(Գրաբար) ածի ի տուն Տեառն, ի դահլիճ որդւոյն Անանայ որդւոյ Գոդողեայ առն Աստուծոյ. որ էր մերձ ի տուն իշխանացն, ի վերայ ապարանիցն Մայասայ՝ որդւոյ Սելովմայ վտառապահի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: