Սուրբ Եփրեմ Ասորի
եւ գնացին Եգիպտացիների երկիրը, որովհետեւ չանսացին Տիրոջ ձայնին, եւ հասան Տափնաս:
Երբ բաբելոնացիները ավերեցին Հրեաստանի երկիրը, այդ ժամանակ մնացած հրեաները՝ Կարեի որդի Հովնանի գլխավորությամբ, գաղթեցին Եգիպտոս: Երեմիան իր ժողովրդի իշխանների հետ ստիպված էր Եգիպտոս փախչել: Քանզի իշխանները հույս ունեին, որ եգիպտացիները կպաշտպանեն իրենց բաբելոնացիների ձեռքից:
Ա. Լոպուխին
«Եվ գնացին Եգիպտոսի երկիրը, որովհետև չանսացին Տիրոջ ձայնին, և հասան մինչև Տափնիս»։ (Սինոդական թարգմ.) [7]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 43:1
--------------------------------------------
[7] (Էջմիածին թարգմ.) եւ գնացին Եգիպտացիների երկիրը, որովհետեւ չանսացին Տիրոջ ձայնին, եւ հասան Տափնաս:
(Արարատ թարգմ.) Եվ գնացին Եգիպտոսի երկիրը, որովհետև չանսացին Տիրոջ ձայնին, և գնացին մինչև Տափնաս։
(Գրաբար) եւ գնացին յերկիրն Եգիպտացւոց, վասն չլսելոյ ձայնի Տեառն. եւ չոգան ի Տափնաս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: