Սուրբ Հովհան Ոսկեբերան
եւ Յուդայի երկրի մնացորդներից, որոնք բնակւում են Եգիպտացիների երկրում, ոչ ոք չպիտի փրկուի, որ վերադառնայ Յուդայի երկիրը, ուր նրանք վերադառնալու եւ այնտեղ բնակուելու յոյսն էին փայփայում իրենց հոգում: Չպիտի վերադառնան, բացի միայն փրկուածներից»:
Եգիպտոս մեկնողներին, որպես Աստծո կամքի դեմ պայքարողների, կրկին մահվամբ է սպառնում: Ինչպես նաև նրանով է սպառնում, որ նրանք ավելի ծանր տառապանքներ են կրելու, քան Երուսաղեմում մնացածները: Ասում է, որ ապագա արհավիրքների ժամանակ կփրկվեն նրանք, ովքեր, որպես Աստծո անպարտելի զորությունը իմացողներ, կձգտեն դեպի Հրեաստան։ Ամբողջովին ապահովության մեջ գտնվողներին նա հանձնում է թշնամիներին և բնակեցնում է նախկինում անապատ եղած երկիրը՝ փրկելով բոլոր նրանց, որոնք դիմում են դեպի այն: Դրա ինչ լինելն ավելի պարզ ցույց է տրվում հետագա համարներում։
Ա. Լոպուխին
«Եվ ոչ ոք չի փախչի ու չի փրկվի հրեաների այն մնացորդից, որոնք եկել էին Եգիպտոսի երկիր` այնտեղ բնակվելու և այնուհետև Հուդայի երկիր վերադառնալու համար, ուր նրանք ամբողջ հոգով փափագում են վերադառնալ, որպեսզի բնակվեն այնտեղ. ոչ ոք հետ չի վերադառնալու` բացի նրանցից, ովքեր կփախչեն այնտեղից»։ (Սինոդական թարգմ.) [14]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 44։1
---------------------------
[14](Էջմիածին թարգմ.) եւ Յուդայի երկրի մնացորդներից, որոնք բնակւում են Եգիպտացիների երկրում, ոչ ոք չպիտի փրկուի, որ վերադառնայ Յուդայի երկիրը, ուր նրանք վերադառնալու եւ այնտեղ բնակուելու յոյսն էին փայփայում իրենց հոգում: Չպիտի վերադառնան, բացի միայն փրկուածներից»:
(Արարատ թարգմ.) Եվ Հուդայի մնացորդից, որոնք եկել են պանդխտանալու Եգիպտոսի երկրում, ազատվող ու վերապրող չպիտի լինի, որպեսզի վերադառնան Հուդայի երկիրը, ուր նրանք փափագում են վերադառնալ, որ այնտեղ բնակվեն։ Որովհետև ոչ ոք հետ չի դառնա, բացի փախածներից»։
(Գրաբար) եւ ոչ ոք ապրեսցի ի մնացորդացդ Յուդայ, որ բնակեալ են յերկրիդ Եգիպտացւոց՝ դառնալ յերկիրն Յուդայ որում ակն ունէին յանձինս իւրեանց դառնալ բնակել անդ. եւ մի դարձցին բայց միայն ապրեալքն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: