Ա. Լոպուխին
«Որովհետև այդ օրը Զորությունների Տեր Աստծո համար վրեժխնդրության օր է, որպեսզի վրեժխնդիր լինի Իր թշնամիներից. և սուրը պիտի խժռի, և պիտի հագենա ու լիանա նրանց արյունով. որովհետև դա Զորությունների Տեր Աստծո համար զոհաբերություն պիտի լինի հյուսիսային երկրում՝ Եփրատ գետի մոտ»։ (Սինոդական թարգմ.) [10]
Այդ ժամանակ եգիպտացիները ընտրյալ ժողովրդի և, հետևաբար, Աստծո թշնամին էին: Ոչ վաղ անցյալում նրանք ջախջախել էին Հուդայի թագավոր Հովսիային, իսկ նրա որդի Հովաքազին գերի էին պահում:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:1
-------------------------------
[10](Էջմիածին թարգմ.) Այս օրը, ահա, մեր Տէր Աստծու վրէժխնդրութեան օրն է՝ իր թշնամիներից վրէժ առնելու համար: Սուրը պիտի ուտի եւ յագենայ, պիտի հարբի նրանց արիւնից, որովհետեւ Զօրութիւնների Տիրոջ զոհը հիւսիսի երկրից պիտի լինի, Եփրատ գետի ափին:
(Արարատ թարգմ.) Սակայն այդ օրը Զորությունների Տեր Աստծու օրն է, վրեժխնդրության օր, որ վրեժ առնի իր թշնամիներից. և սուրը պիտի լափի և հագենա ու լիանա նրանց արյունով, որովհետև Տերը՝ Զորությունների Տերը, զոհ ունի հյուսիսային երկրում՝ Եփրատ գետի մոտ։
(Գրաբար) Զի աւրն այն Տեառն Աստուծոյ մերոյ, աւր վրէժխնդրութեան է, առնուլ վրէժ ի թշնամեաց իւրոց. եւ կերիցէ սուր եւ յագեսցի, եւ արբեսցի յարենէ նոցա։ զի զոհ Տեառն զաւրութեանց է յերկրէն հիսւսոյ ի վերայ գետոյն Եփրատայ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: