Երեմիայի մարգարեության մեկնություն 46։18

Սուրբ Եփրեմ Ասորի

«Կենդանի եմ ես, - ասում է Տէրը, - Զօրութիւնների թագաւոր է նրա անունը: Ինչպէս գահաւանդակն է լեռների մէջ, կամ ինչպէս Կարմելոսը՝ ծովում, նա պէտք է գայ:
     
     Փարավոնը կգա, ինչպես լեռան բեկորը և ինչպես Կարմելոսը ծովում: Ահա թե ինչ է ասում մարգարեն երկրորդ ճակատամարտի մասին, որի ժամանակ Եգիպտոս մտած բաբելոնացիները  ավերեցին երկիրը ու սպանեցին նաև թագավորին: Հետևաբար, մարգարեն ցրված ժայռի ու ծովն ընկածի տեսքով պատկերում է փարավոնին: Սրանով էլ մարգարեն ցույց է տալիս, որ փարավոնը ճակատամարտից չի վերադառնա, քանզի նրա համար վեր կենալու (այսինքն՝ փրկվելու) հույս չկա:
     

 Սուրբ Հովհան Ոսկեբերան

«Կենդանի եմ ես, - ասում է Տէրը, - Զօրութիւնների թագաւոր է նրա անունը: Ինչպէս գահաւանդակն է լեռների մէջ, կամ ինչպէս Կարմելոսը՝ ծովում, նա պէտք է գայ:
     
     Դժբախտությունների ահռելիությունը ցույց է տալիս օրինակով: Նա ցանկանում է ասել, որ ինչպես Թաբորն է լեռների մեջ, և ինչպես Կարմելոսն է գրկում ծովը, այնպես էլ դուք կշրջապատվեք  աղետներով:
     

  Ա. Լոպուխին

«Կենդանի եմ Ես, - ասում է այն Թագավորը, Որի անունն է Զորությունների Տեր. ինչպես Թաբորն է լեռների մեջ, և Կարմելոսը՝ ծովեզրին, այդպես հաստատուն էլ նա պիտի գա»։ (Սինոդական թարգմ.) [18]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:15

---------------------------

[18](Էջմիածին թարգմ.) «Կենդանի եմ ես, - ասում է Տէրը, - Զօրութիւնների թագաւոր է նրա անունը: Ինչպէս գահաւանդակն է լեռների մէջ, կամ ինչպէս Կարմելոսը՝ ծովում, նա պէտք է գայ:
(Արարատ թարգմ.) «Կենդանի եմ ես,- ասում է Թագավորը, որի անունն է Զորությունների Տեր. ինչպես Թաբորն է լեռների մեջ, և Կարմեղոսը՝ ծովեզրին, այնպես էլ նա պիտի գա։
(Գրաբար) Կենդանի եմ ես՝ ասէ Տէր, որոյ թագաւոր զաւրութեանց անուն է նորա. զի իբրեւ զգահաւանդակ ի լերինս, եւ իբրեւ զԿարմելոս ի ծովու եկեսցէ։