Սուրբ Եփրեմ Ասորի
Նրա վարձկանները նրա մէջ նման են պարարտ եզների, ու նրանք էլ առհասարակ փախուստի պիտի դիմեն եւ չպիտի հանդարտուեն, որովհետեւ նրանց վրայ եկաւ կործանման օրը, եւ հասաւ վրէժխնդրութեան ժամանակը:
Մարգարեն Եգիպտոսին անվանում է բծերով ծածկված և հավաքված. կա՛մ այն պատճառով, որ եգիպտացիները թլպատվել էին Հովսեփի կողմից, կա՛մ այն պատճառով, որ նրանք, հեթանոսների սովորության համաձայն, երկրպագում էին բոլոր կուռքերին: Նա Եգիպտոսին «երիտասարդ» է անվանում նրա հողի բերրիության և առատության պատճառով, և այն պատճառով, որ եգիպտացիները, վայելելով բոլոր տեսակի հաճույքները, ինչպես հագեցած երիտասարդները, տարվում են իրենց ցանկություններով՝ չիմանալով քաղդեացիներից իրենց սպառնացող աղետների մասին: Նույն իմաստով մարգարեն վարձու եգիպտական ռազմիկներին անվանում է «պարարտ եզներ»: «Նրանց էլ վրա հասավ կործանման օրը»։ Մարգարեն սա ասում է քաղդեացիների՝ Եգիպտոս կատարած երկրորդ արշավանքի մասին: Քանզի առաջին հարձակման ժամանակ եգիպտացիները բաբելոնացիներին դիմավորեցին նրանց տիրույթներում:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Նրա վարձկանները նրա մէջ նման են պարարտ եզների, ու նրանք էլ առհասարակ փախուստի պիտի դիմեն եւ չպիտի հանդարտուեն, որովհետեւ նրանց վրայ եկաւ կործանման օրը, եւ հասաւ վրէժխնդրութեան ժամանակը:
Այնտեղ նաև ասվում է, թե որտեղից է սկսվում պարտությունը: Պարզ է, որ Աստծուց, քանի որ պարտվեցին նրանք, ովքեր մորեխների նման բազմաքանակ էին:
Ա. Լոպուխին
«Նրա վարձկան զինվորները նրա մեջ պարարտացված զվարակների նման են, և նրանք ևս հետ դարձան, բոլորը փախան, չկանգնեցին, որովհետև նրանց վրա է եկել նրանց կործանման օրը, նրանց այցելության ժամանակը»։ (Սինոդական թարգմ.) [21]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:15
-----------------------------------------
[21](Էջմիածին թարգմ.) Նրա վարձկանները նրա մէջ նման են պարարտ եզների, ու նրանք էլ առհասարակ փախուստի պիտի դիմեն եւ չպիտի հանդարտուեն, որովհետեւ նրանց վրայ եկաւ կործանման օրը, եւ հասաւ վրէժխնդրութեան ժամանակը:
(Արարատ թարգմ.) Նրա վարձկան զինվորները նրա մեջ պարարտացված զվարակների նման են, որովհետև նրանք ևս դարձան, միասին փախան, չկանգնեցին, որովհետև նրանց աղետի օրը եկավ նրանց վրա, նրանց պատժի ժամանակը։
(Գրաբար) եւ վարձկանք նորա ի նմա իբրեւ եզինք պարարակք. զի եւ նոքա ի փախուստ դարձան առհասարակ, եւ ոչ հանդարտեցին. զի աւր կորստեան եկն ի վերայ նոցա, եւ ժամանակ վրէժխնդրութեան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: