Սուրբ Հովհան Ոսկեբերան
-Ո՛չ արագաշարժը պիտի փախչի, ո՛չ էլ հզօրը փրկուի. հիւսիսի կողմերում, Եփրատ գետի մօտ, նրանք ուժասպառ եղան ու կործանուեցին:
Տե՛ս, ներկա գտնված մարդու նման ցույց է տալիս նաև ճակատամարտի ընթացքը, թե ինչպես են նրանք պարտվելու:
Երբ բոլորը շրջապատված են ո՛չ ոտքերի արագությունը, ո՛չ ֆիզիկական ուժը, և ոչ մի ուրիշ նման բան չի օգնի, եթե Աստծուց օգնություն չլինի:
Ա. Լոպուխին
«Արագաշարժը չի փախչի, և ուժեղը չի փրկվի. հյուսիսում՝ Եփրատ գետի եզերքին, նրանք կսայթաքեն ու կընկնեն»։ (Սինոդական թարգմ.) [6]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:1
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:3
----------------
[6] (Էջմիածին թարգմ.) -Ո՛չ արագաշարժը պիտի փախչի, ո՛չ էլ հզօրը փրկուի. հիւսիսի կողմերում, Եփրատ գետի մօտ, նրանք ուժասպառ եղան ու կործանուեցին:
(Արարատ թարգմ.) Արագաշարժը փախչել չի կարողանում, ոչ էլ զորավորը՝ խույս տալ. հյուսիսում՝ Եփրատ գետի եզերքին, սայթաքեցին ու ընկան։
(Գրաբար) Մի փախիցէ թեթեւն, եւ մի ապրեսցի հզաւրն. ի կողմանս հիւսւսոյ առ Եփրատ գետով տկարացան, կործանեցան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: