Սուրբ Եփրեմ Ասորի
Այսպէս է ասում Տէրը. «Ահա նրանք, որոնք պէտք չէ որ խմէին բաժակը, բայց խմելով հարբեցին, իսկ դու բոլորովին անպատի՞ժ պիտի մնաս. դու չե՛ս արդարանայ, այլ խմելով պիտի հարբե՛ս,
Եթե Դանիելը, որը Անանիայի հետ էր, Եզեկիելը և մյուս արդարները, որոնք չպետք է խմեին գերության բաժակը, սակայն խմում են այն, ապա դուք՝ Եդոմի՛ որդիներ, մեղավոր լինելով, ինչպե՞ս եք մտածում խուսափել ձեր եղբայրակիցների համար սահմանված պատժից: Ո՛չ, դուք արժանի դատաստան եք ընդունելու և խմելու եք այն բաժակով, որով հրեաների հետ միասին խմեցին ամմոնացիներն ու մովաբացիները:
Ա. Լոպուխին
«Որովհետև այսպես է ասում Տերը. «Ահա և նրանք, ում վիճակված չէր խմել բաժակը, անպատճառ պետք է խմեն այն, իսկ դու անպատի՞ժ պիտի մնաս: Ոչ, դու անպատիժ չես մնա, այլ անպատճառ պիտի խմես բաժակը»»։ (Սինոդական թարգմ.) [12]
«Որոնց վիճակված չէր»: Այս մարդիկ, իհարկե, հրեաներն էին, ովքեր պետք է ժառանգեին Ավետյաց երկրի օրհնությունները (Ելք 3:7–8):
Տես՝ Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 49։7
------------------------------------------
[12](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Ահա նրանք, որոնք պէտք չէ որ խմէին բաժակը, բայց խմելով հարբեցին, իսկ դու բոլորովին անպատի՞ժ պիտի մնաս. դու չե՛ս արդարանայ, այլ խմելով պիտի հարբե՛ս,
(Արարատ թարգմ.) Որովհետև Տերն այսպես է ասում. «Ահա նրանք, որ արժանի չէին բաժակը խմելու, անպատճառ պետք է խմեն, իսկ դու անպատի՞ժ պիտի մնաս. անպատիժ չես մնա, այլ անպատճառ պիտի խմես։
(Գրաբար) Զի այսպէս ասէ Տէր. Ահա որոց ոչ էր աւրէն ըմպել զբաժակն՝ արբին ըմպելով. եւ դու արդարանալով արդարանայցե՞ս. ոչ արդարասցիս, այլ ըմպելով արբցես։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: