Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի
Եդոմն անապատ պիտի դառնայ, ամէն ոք, ով անցնի նրա միջով, պիտի զարմանայ ու սուլի նրա կրած բոլոր աղէտների համար:
«Սրա համար. Եդոմը ամայի կլինի» արտահայտության և դրան հաջորդող բառերի նմանողությամբ Աբդիուն ասում է. «Եսավի տունը՝ եղեգ. նրանք կվառվեն նրա շուրջը և կուտեն այն, և Եսավի տանը նույնիսկ կրակ անող չի մնա» (Աբդիու. 1:18)։ «Նույնիսկ կրակ անող չի մնա» արտահայտության նման արտահայտություն օգտագործվում է նաև աշխարհիկ գրողների կողմից, երբ խոսվում է ամբողջությամբ ոչնչացված մարդկանց մասին: Քանզի մի կրակակիր գնում էր առջևից ու ճակատամարտից առաջ մաքրում էր զորքերին։ Եվ հատուկ օրենք կար, որ ոչ ոք նրա վրա թշնամաբար հարձակվելու իրավունք չուներ:
Ա. Լոպուխին
«Եվ Եդովմը սարսափ պիտի լինի. նրա մոտով բոլոր անցնողները պիտի զարմանան և պիտի սուլեն` նայելով նրա բոլոր վերքերին»։ (Սինոդական թարգմ.) [17]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 49։7
-----------------------------------------
[17](Էջմիածին թարգմ.) Եդոմն անապատ պիտի դառնայ, ամէն ոք, ով անցնի նրա միջով, պիտի զարմանայ ու սուլի նրա կրած բոլոր աղէտների համար:
(Արարատ թարգմ.) «Եդովմն ամայություն պիտի լինի, նրա մոտով յուրաքանչյուր անցնող պիտի զարմանա և նրա բոլոր վերքերի համար երկարատև պիտի սուլի։
(Գրաբար) Եւ եղիցի Եդովմ յանապատ, եւ ամենայն որ անցանիցէ ընդ նա՝ զարմասցի, եւ շչեսցէ ի վերայ ամենայն հարուածոց նորա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: