Երեմիայի մարգարեության մեկնություն 50։2

Սուրբ Եփրեմ Ասորի

«Պատմեցէ՛ք ազգերին, լո՛ւր տուէք, նշա՛ն արէք, լսելի՛ դարձրէք, մի՛ ծածկէք, ասացէ՛ք. «Բաբելոնը գրաւուեց, Բելը՝ այդ փափկասունն ու անվախը, ամօթով մնաց, Մերոդաքը մատնուեց, խայտառակուեցին նրա կուռքերը, ամօթահար եղան նրա աստուածները»:
   
    Ոչ թե համր և անզգա կուռքերը, այլ քահանաներն ու նրանց երկրպագողներն էին ամաչում, երբ մարերի և պարսիկների կողմից ջախջախվում էին նրանց կուռքերը, և նրանք տեսնում էին, որ իրենց երկրպագությունն ապարդյուն էր:
   

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի

«Պատմեցէ՛ք ազգերին, լո՛ւր տուէք, նշա՛ն արէք, լսելի՛ դարձրէք, մի՛ ծածկէք, ասացէ՛ք. «Բաբելոնը գրաւուեց, Բելը՝ այդ փափկասունն ու անվախը, ամօթով մնաց, Մերոդաքը մատնուեց, խայտառակուեցին նրա կուռքերը, ամօթահար եղան նրա աստուածները»:
   
    Երանելի (Եսայի) մարգարեն, ունենալով Սուրբ Հոգով լցված միտք և իրադարձություններն ասես իր առջև պատկերված տեսնելով, ուրախությունից գրեթե ցատկում է և, որպես Բաբելոնին արդեն հաղթածների,  հաղթանակի նշանը բարձրացնելու է հրավիրում պարսիկներին ու մարերին (քանզի, կարծում եմ, որ հենց սա է նշանը):
   

Ա. Լոպուխին

«Հայտարարե՛ք և հռչակե՛ք ժողովուրդների մեջ, և դրո՛շ բարձրացրեք, հռչակե՛ք, մի՛ թաքցրեք, ասացե՛ք. Բաբելոնը գրավվեց, Բելն ամոթահար եղավ, Մարովդաքը խորտակվեց, նրա արձաններն ամոթահար եղան, նրա կուռքերը փշրվեցին»։ (Սինոդական թարգմ.) [2]
   
    «Նշան»–ը կարևոր նորությունների համար տրվող ազդանշանն է:
    «Բել»–ը բաբելոնացիների գերագույն աստվածն է  (Ես. 46:1):
    «Մերոդաք»–ը այս անվան ասորերեն տարբերակն է: Մարդուկը նույն  Բելն է:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 50:1

-------------------------------------

[2](Էջմիածին թարգմ.) «Պատմեցէ՛ք ազգերին, լո՛ւր տուէք, նշա՛ն արէք, լսելի՛ դարձրէք, մի՛ ծածկէք, ասացէ՛ք. «Բաբելոնը գրաւուեց, Բելը՝ այդ փափկասունն ու անվախը, ամօթով մնաց, Մերոդաքը մատնուեց, խայտառակուեցին նրա կուռքերը, ամօթահար եղան նրա աստուածները»:
(Արարատ թարգմ.) «Ազգերի մեջ հայտարարե՛ք և հռչակե՛ք, դրո՛շ բարձրացրեք, հռչակե՛ք, մի՛ թաքցրեք, ասացե՛ք. Բաբելոնը գրավվեց, Բելն ամոթահար եղավ, Մարովդաքը խորտակվեց. ամոթահար եղան նրա արձանները, փշրվեցին նրա կուռքերը։
(Գրաբար) Պատմեցէք յազգս՝ եւ լու արարէք. նշան կանգնեցէք, լսելի արարէք. մի ծածկիցէք. ասասջիք առ Բաբելոն. յամաւթ եղեւ Բէլ. փափուկքն աներկեւղք. մատնեցաւ Մեովդաք. յամաւթ եղեն կուռք նորա. ամաչեցին գարշելիք նորա։