Երեմիայի մարգարեության մեկնություն 50։25

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի

Տէրը բաց արեց իր զինանոցը եւ հանեց իր բարկութեան զէնքերը, քանզի Զօրութիւնների Տէրն անելիք ունի քաղդէացիների երկրում:
     
     Զայրույթի անոթներ նա անվանում է ավերածություն գործողներին: Այսպիսով՝ տեղի ունեցավ այն, որ Բաբելոնյան երկիրը գրավվեց Կյուրոսի կողմից, իսկ Իսրայելը ազատվեց գերությունից:
     

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Տերը բացեց Իր զինարանը և այնտեղից վերցրեց Իր բարկության զենքերը, որովհետև Զորությունների Տեր Աստված անելիք ունի քաղդեացիների երկրում»։ (Սինոդական թարգմ.) [25]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն   գլուխ 50:1

-----------------------------------------

[25](Էջմիածին թարգմ.) Տէրը բաց արեց իր զինանոցը եւ հանեց իր բարկութեան զէնքերը, քանզի Զօրութիւնների Տէրն անելիք ունի քաղդէացիների երկրում:
(Արարատ թարգմ.) Տերը բացեց իր զինարանը և հանեց իր ցասումի զենքերը, որովհետև քաղդեացիների երկրում անելիք ունի Զորությունների Տեր Աստվածը։
(Գրաբար) Եբաց Տէր զգանձս իւր, եւ եհան զանաւթս բարկութեան իւրոյ. զի գործ Տեառն զաւրութեանց է յերկրին Քաղդեացւոց։