Երեմիայի մարգարեության մեկնություն 50։44

Սուրբ Եփրեմ Ասորի

Ահա, իբրեւ առիւծ, Յորդանան գետի յորձանքներից դուրս պիտի գայ դէպի Եթամա վայրը, որպէսզի արագօրէն հալածեմ նրան այնտեղից ու բոլոր երիտասարդներին ոտքի հանեմ նրա դէմ: Ո՞վ է ինձ նման, ո՞վ կը համարձակուի ելնել իմ դէմ, ո՞վ է այն հովիւը, որ կը կանգնի ինձ հակառակ»:
     
     Մարգարեն սա ասում է Դարեհ Մեդացու մասին, և նրա վայրագությունն ու սրընթացությունը ցույց են տալիս առյուծների պատկերով, որոնք, Հորդանանի անտառներից դուրս գալով,  հարձակվում են Եթամա հովտի հովիվների հոտերի վրա: Մարգարեն սա ասում է հրեաներին, ովքեր գիտեին այս առյուծների դաժանության մասին: Նույն համեմատությունը նա օգտագործում է նաև ավելի վաղ  (19), երբ պատկերում է քաղդեացիների՝ դեպի Եդոմ կատարած արշավանքը:
     

Ա. Լոպուխին

«Ահա, նա առյուծի պես բարձրանում է Հորդանանի բարձունքներից բարձրանում է դեպի ամրացված բնակավայրերը. բայց Ես պիտի ստիպեմ նրանց ակնթարթորեն փախչել այնտեղից, և, ով որ ընտրված է, նրա´ն կկարգեմ նրանց վրա: Որովհետև ո՞վ է Ինձ նման. և ո՞վ պիտի պատասխան պահանջի Ինձնից: Եվ ո՞ր հովիվը պիտի ընդդիմանա Ինձ»։ (Սինոդական թարգմ.) [44]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 50:1

-----------------------------------------

[44](Էջմիածին թարգմ.) Ահա, իբրեւ առիւծ, Յորդանան գետի յորձանքներից դուրս պիտի գայ դէպի Եթամա վայրը, որպէսզի արագօրէն հալածեմ նրան այնտեղից ու բոլոր երիտասարդներին ոտքի հանեմ նրա դէմ: Ո՞վ է ինձ նման, ո՞վ կը համարձակուի ելնել իմ դէմ, ո՞վ է այն հովիւը, որ կը կանգնի ինձ հակառակ»:
(Արարատ թարգմ.) Ահա առյուծի պես Հորդանանի թավուտներից բարձրանում է ապահով փարախի դեմ. որովհետև նրանց ակնթարթորեն փախչել կտամ այնտեղից. ո՞վ է ընտրված, որ նրա վրա կարգեմ, որովհետև ո՞վ է ինձ նման, և ո՞վ է նա, որ ինձ ատյան պիտի կանչի, և ո՞վ է այն հովիվը, որ պիտի կանգնի իմ առաջ։
(Գրաբար) ահաւադիկ իբրեւ զառեւծ ելցէ ի յորձանացն Յորդանանու ի տեղին Եթամայ. զի երագերագ հալածեցից զնա ի նմանէ. եւ զամենայն երիտասարդս յարուցից ի վերայ նորա։ Զի ո՞վ ոք է իբրեւ զիս. եւ ո՞վ ընդդէմ դառնայցէ ինձ. եւ ո՞վ ոք հովիւ կայցէ հակառակ։