Սուրբ Եփրեմ Ասորի
Դրօ՛շ բարձրացրէք երկրի վրայ, փո՛ղ փչեցէք բոլոր ազգերի մէջ, զօրագնդե՛ր կանչեցէք նրա դէմ: Իմ կողմից հրամա՛ն տուէք Այրարատեան թագաւորութիւններին եւ ասքանազեան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրէք, յարձակուեցէ՛ք նրանց վրայ: Շարժուեց ու տանջուեց երկիրը, որովհետեւ Բաբելոնի վրայ հասաւ Տիրոջ խորհուրդը, եւ երիվարները հասան ինչպէս մորեխի բազմութիւն:
Կարդուի լեռներում ապրող ժողովուրդները և նրանց հարևանները՝ հայերը, և Կեսգիշերային երկրում (սա մեզ անծանթ մի երկիր է) ապրող վայրի ժողովուրդները` հսկաների որդիները, որոնք մարերի հետ եկել էին Բաբելոնը կործանելու:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Դրօ՛շ բարձրացրէք երկրի վրայ, փո՛ղ փչեցէք բոլոր ազգերի մէջ, զօրագնդե՛ր կանչեցէք նրա դէմ: Իմ կողմից հրամա՛ն տուէք Այրարատեան թագաւորութիւններին եւ ասքանազեան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրէք, յարձակուեցէ՛ք նրանց վրայ: Շարժուեց ու տանջուեց երկիրը, որովհետեւ Բաբելոնի վրայ հասաւ Տիրոջ խորհուրդը, եւ երիվարները հասան ինչպէս մորեխի բազմութիւն:
Ասում են, որ սրանք կորդվացիներն ու Ասքանազյաններն են, որոնց ներքո մատնանշվում են Պոնտոսի բնակիչները:
Ա. Լոպուխին
«Դրոշա՛կ բարձրացրեք երկրի վրա, փո՛ղ հնչեցրեք ժողովուրդների մեջ, նրա դեմ զինե՛ք ժողովուրդներին, նրա դեմ կանչե՛ք Արարատի, Մինիի և Ասքանազի թագավորություններին, զորավա՛ր նշանակեք նրա դեմ, ձիե՛ր դուրս բերեք սարսափելի մորեխների չափ»։ (Սինոդական թարգմ.) [27]
«Արարատը» Հայաստանի մի մասն է, որը Արաքսի միջին հոսանքում է:
«Մանացիները» Արարատից արևմուտք՝ Վոն լճի ափին գտնվող երկրի բնակիչներ են: «Ասքանազը» մոտավորապես Հայաստանի հարևանությամբ է:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1
-----------------------------------------
[27](Էջմիածին թարգմ.) Դրօ՛շ բարձրացրէք երկրի վրայ, փո՛ղ փչեցէք բոլոր ազգերի մէջ, զօրագնդե՛ր կանչեցէք նրա դէմ: Իմ կողմից հրամա՛ն տուէք Այրարատեան թագաւորութիւններին եւ ասքանազեան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրէք, յարձակուեցէ՛ք նրանց վրայ: Շարժուեց ու տանջուեց երկիրը, որովհետեւ Բաբելոնի վրայ հասաւ Տիրոջ խորհուրդը, եւ երիվարները հասան ինչպէս մորեխի բազմութիւն:
(Արարատ թարգմ.) Երկրի վրա դրոշա՛կ բարձրացրեք, փո՛ղ հնչեցրեք ազգերի մեջ, ազգերին պատրաստե՛ք նրա դեմ, նրա դեմ կանչե՛ք Արարատի, Մինիի և Ասքանազի թագավորություններին, նրա դեմ զորավա՛ր նշանակեք. մազոտ մարախների չափ ձիե՛ր հանեք։
(Գրաբար) Առէք նշան ի վերայ երկրիդ. փող հարէք ընդ ազգս ամենայն, հրաւիրեցէք ի վերայ դորա գունդս։ Պատուէր տուք յինէն Այրարատեան թագաւորութեանցն եւ Ազքանազեան գնդին. կանգնեցէք զնովաւ նետակալս. ելէք ի վերայ. շարժեցաւ՝ եւ չարչարեցաւ, զի եկն եհաս ի վերայ Բաբելոնի խորհուրդ Տեառն. երիվարք իբրեւ զբազմութիւն մարախոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: