Երեմիայի մարգարեության մեկնություն 51։33

Սուրբ Եփրեմ Ասորի

Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Բաբելացիների տունը պիտի կալսուի հասած օրանի նման, մի քիչ եւս՝ եւ կը գայ նրա հնձի ժամանակը»:
     
     Մարգարեն Բաղդասարի մահը և նրա զորքերի պարտությունն է կալսել անվանում: «Մի փոքր էլ, և կգա նրա բերքի ժամանակը», այսինքն՝ անմիջապես Բաբելոնի ավերման ժամանակը:
     

Ա. Լոպուխին

«Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելոնի դուստրը կալի նման է` նրա կալսելու ժամանակ. մի քիչ ժամանակ ևս, ու կգա նրա հունձքի ժամանակը»»։ (Սինոդական թարգմ.) [33]
     
      «Հասած օրանի նման»: Քանի որ բերքը մոտակա ժամանակներում պետք է լիներ, ուստի այստեղ չի կարող խոսք լինել կալսելու ժամանակ օգտագործվող հնձանի մասին, այլ ավելի շուտ այստեղ խոսվում է այն հնձանի մասին, որը տրորվում է, որպեսզի հետագայում դրա վրա հնարավոր լինի կալսել:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1

---------------------------------

[23](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Բաբելացիների տունը պիտի կալսուի հասած օրանի նման, մի քիչ եւս՝ եւ կը գայ նրա հնձի ժամանակը»:
(Արարատ թարգմ.) Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելոնի դուստրը կալի նման է նրա կալսելու ժամանակ. մի քիչ ժամանակ ևս, ու կգա նրա հնձելու ժամանակը»։
(Գրաբար) Զի այսպէս ասէ Տէր զաւրութեանց Աստուած Իսրայէլի. Տուն բաբելացւոց իբրեւ զաւրան վականակ կասցի. սակաւիկ մեւս եւս՝ եւ հասցեն հունձք նորա։