Ա. Լոպուխին
«Դրա համար այսպես է ասում Տերը. «Ահա, Ես պաշտպանելու եմ քո դատը ու քո վրեժն եմ առնելու, և պիտի ցամաքեցնեմ նրա ծովն ու պիտի չորացնեմ նրա աղբյուրները»։ (Սինոդական թարգմ.) [36]
Եփրատ գետը երբեմն ծով էին կոչում, քանի որ այն գարնանը հորդանում էր և հսկայական տարածություն էր ընդգրկում (Ես. 21:1, 18:2, 19:5):
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1
----------------------------------------
[36](Էջմիածին թարգմ.) Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը. «Ահա ես պիտի դատեմ քո ոսոխին եւ պիտի առնեմ քո վրէժը, պիտի աւերեմ նրա ծովը եւ ցամաքեցնեմ նրա աղբիւրները:
(Արարատ թարգմ.) Սրա համար այսպես է ասում Տերը. «Ահա ես քո դատն եմ պաշտպանում, քո վրեժն եմ առնում. նրա ծովը պիտի ցամաքեցնեմ և նրա աղբյուրը պիտի չորացնեմ։
(Գրաբար) Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր. Ահաւասիկ ես դատեցայց զոսոխն քո, եւ խնդրեցից զվրէժ քո, եւ աւերեցից զծով նորա, եւ ցամաքեցուցից զաղբեւրս նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: