Երեմիայի մարգարեության մեկնություն 52։18

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Դահճապետն առաւ նաեւ եռոտանիներն ու վերնախարիսխները, պսակներն ու տաշտերը, մսի պատառաքաղներն ու պղնձէ ամանեղէնը, որոնցով սպասարկում էին:
     
«Պսակ» անվանում է սյուները շրջապատող վանդակաճաղի (καγκελωτόν) ձևը:
     

Ա. Լոպուխին

18-19.  «Եվ վերցրին տաշտերն ու թիակները և դանակներն ու թասերը և գդալներն ու պղնձե բոլոր անոթները, որոնք օգտագործվում էին աստվածապաշտության ժամանակ»։ [18] Ե´վ ափսեները, և´ աքցանները, և´ թասերը, և՛ կաթսաները, և՛ աշտանակները, և՛ խնկամանները, և՛ գավաթները, ինչը որ ոսկուց էր՝ որպես ոսկի, ինչը որ արծաթից էր՝ որպես արծաթ, թիկնապահապետը վերցրեց»։  (Սինոդական թարգմ.)
     
     Տաճարի անոթների մասին խոսվում է ինչպես այստեղ, այնպես էլ մեկ ուրիշ համարում, բայց սա կրկնություն չէ: Մի դեպքում նկատի են առնվում պղնձե, իսկ մյուս դեպքում՝ ոսկե և արծաթե անոթները: Կարելի է ենթադրել, որ Նաբուգոդոնոսորի կողմից կատարված տաճարի անոթների բռնագրավումից և մ.թ.ա. 597 թվականին տեղի ունեցած Հեքոնիայի գերեվարումից (Դ Թագավ. 24:13) հետո կարճ ժամանակում նորից նմանատիպ անոթներ պատրաստվեցին:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 52։1
---------------------------------------

[18](Էջմիածին թարգմ.) Դահճապետն առաւ նաեւ եռոտանիներն ու վերնախարիսխները, պսակներն ու տաշտերը, մսի պատառաքաղներն ու պղնձէ ամանեղէնը, որոնցով սպասարկում էին:
(Արարատ թարգմ.) Եվ ամանները, թիակները, բազմակալները, կոնքերը, խնկամանները և պղնձե բոլոր անոթները, որոնցով պաշտոն էր կատարվում, վերցրին։
(Գրաբար) Եւ զոտսն եւ զվերնախարիսխսն, եւ զպսակսն եւ զտաշտսն, եւ զմսահանսն. եւ զամենայն կահ պղնձի որովք առնէին սպաս՝ առ։