Երեմիայի մարգարեության մեկնություն 9:2

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

Ո՞վ կը տար ինձ անապատում մի խղճուկ օթեւան, որ ես թողնէի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնացող են եւ անարգների բազմութիւն:
 
    Ավելի լավ է, ասում է, ապրել անապատի ամենախոր մասում, քան մնալ այդքան շատ անօրինություններ կատարող մարդկանց մեջ: Հետևաբար, Ավետարանում Փրկիչն ասում է. «Ես ինչքա՞ն համբերեմ», իսկ մեկ այլ տեղում գրված է. «Այդ ժամանակ նա, ով հասկանա, նստելու և լռելու է, որովհետև սա ամենավատ ժամանակն է» (Ողբ 3):
 

Ա. Լոպուխին

«Օ՜, ո՞վ ինձ ճամփորդների համար իջևան կտա անապատում. ես կթողնեի իմ ժողովրդին և կհեռանայի նրանցից, որովհետև նրանք բոլորն էլ շնացողներ, հավատուրացների խումբ են»։ (Սինոդական թարգմ.) [2]
 
    «Ճանապարհորդների ապաստանը», այսպես կոչված, խանն (քոլիկ, քողտիկ, հոլիկ) էր՝  վրան կամ հյուղակ անապատում, որտեղ գիշերելու համար կանգ էին առնում ճանապարհորդները: Այստեղ, ապաստանից բացի, ոչինչ չկար. այսինքն՝ ապրելու համար անհրաժեշտ ոչ մի պարագա չկար։ Մարգարեն, սակայն, միայն իր հայրենակիցներին չտեսնելու համար  այստեղից էլ սիրով կհեռանար:

---------------------------------------
[2] (Էջմիածին թարգմ.) Ո՞վ կը տար ինձ անապատում մի խղճուկ օթեւան, որ ես թողնէի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնաց ող են եւ անարգների բազմութիւն:
(Արարատ թարգմ.) Օ՜, եթե ինձ անապատի մեջ ուղևորների իջևան տային, ես կթողնեի իմ ժողովրդին և կգնայի նրանց մոտից, որովհետև նրանք բոլորն էլ շնացողներ են, դավաճանների խումբ են։
(Գրաբար) Ո՛ տայր ինձ յանապատի դոյզն աւթեւանս, եւ թողուի զժողովուրդ իմ, եւ գնայի ի դոցանէ. զի ամենեքեան շնան՝ առհասարակ ժողովուրդք արհամարհողաց։