Երեմիայի մարգարեության մեկնություն 9:9

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Միթէ սրանց համար չե՞մ պատժելու նրանց, - ասում է Տէրը, - կամ այդպիսի ազգից ես վրէժխնդիր չե՞մ լինելու:
 
    Մերկացվում է խորամանկությունը, կեղծավորությունը: Հարցի համաձայն է  կառուցում խոսքը՝ ասես նրանց նախկին դատավորներին հանձնելով: Արդյո՞ք արդար է, ասում է, դա չտեսնելը։ Արդյո՞ք անհրաժեշտ է նման ակնհայտ բաները առանց հատուցման թողնելը: Ո՞վ կարող է դա ասել։
 

Թեոդորոս Կյուրացի

Միթէ սրանց համար չե՞մ պատժելու նրանց, - ասում է Տէրը, - կամ այդպիսի ազգից ես վրէժխնդիր չե՞մ լինելու:
 
    Ոչնչով չի արդարացվում, որ այդպիսի Դատավորը նմանատիպ մեծ խաբեությունը անպատիժ թողնի: Քանի որ «այցը» պատիժ անվանեց։ Իսկ «Իմ հոգի» արտահայտությունը մարդակերպական ձևով օգտագործեց, քանի որ Աստվածությունը կազմված է ոչ թե մարմնից և հոգուց, այլ  անբաղադիր է, պարզ և աննկարագրելի: Եվ այստեղ այնպես է ասվում, ինչպես ենք մենք սովորել լսել մարդկանց մասին: Այնուհետև Մարգարեն հրեաներին պատվիրում է սգալ ճանապարհների և լեռների ամայացման համար: Որովհետև դրանց վրա ոչ միայն մարդիկ չկան, այլ նաև անասուններ ու թռչուններ, քանի որ թռչունները սիրում են ապրել բնակեցված վայրերում, իսկ անապատային վայրերում հազվադեպ են երևում: Մարգարեն սպառնում է գերությամբ և քաղաքի ամայացմամբ և ասում է, որ այն «օձերի բնակության վայրի» է վերածվելու (Երեմիա 9:11)։ Քանի որ մարդաշատ վայրերում այդպիսի կենդանիներին բնաջնջում են, իսկ ոչ մարդաշատ վայրերում դրանք բազմանում են։

 
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն՝ գլուխ 9:8
 

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

Միթէ սրանց համար չե՞մ պատժելու նրանց, - ասում է Տէրը, - կամ այդպիսի ազգից ես վրէժխնդիր չե՞մ լինելու:
 
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն՝ գլուխ 9:8
   

Ա. Լոպուխին

«Մի՞թե Ես նրանց չեմ պատժելու սրա համար, - ասում է Տերը. - մի՞թե Իմ հոգին վրեժխնդիր չի լինելու այնպիսի մի ժողովրդից, ինչպիսին սա է»։ (Սինոդական թարգմ․) [9]