Երեմիայի մարգարեության մեկնություն 2:12

Ա․ Լոպուխին

12-13. ««Սահմռկի՛ր այս բանի վրա, երկի՛նք, և դողա՛ ու սարսափի՛ր, - ասում է Տերը»: [12] «Որովհետև երկու չարիք գործեց Իմ ժողովուրդը. Ինձ՝ կենդանի ջրի աղբյուրին, լքեցին և իրենց համար փորեցին կոտրած ջրամբարներ, որոնք չեն կարող ջուրը պահել»։ (Սինոդական թարգ․)
   
   Իսրայելի կողմից կատարված ծանրագույն հանցագործության համար որպես վկա երկինքներին կանչելով, որոնք չեն կարող չզարմանալ Եհովայի հանդեպ Իսրայելի անշնորհակալ վերաբերմունքից, մարգարեն  Աստծո անունից ասում է, որ Իսրայելը թողել է Աստծուն՝ այդ ամենամաքուր, կենդանի ջրի Աղբյուրին, և անձրևաջրերի համար նախատեսված ջրամբար է փորել։ Այդ ջրամբարը նույնիսկ ներսից պատված չէ ամուր տաշած քարերով, և այդ պատճառով իր մեջ չի կարողանում պահել այնտեղ հոսած ջրերը։ Պարզ է, որ այդ վատ և իրենց համար սահմանվածը չկատարող տակառների կամ ջրամբարների ներքո պետք է հասկանալ հեթանոսական կրոնները, որոնց, ճշմարիտ Աստծո հանդեպ հավատը թողնելով, միացել էր Իսրայելը։

   Երեմիա․ 2։14−28−րդ համարների մասին։ Եթե դատենք ներկա իրավիճակով, որում Իսրայելն  է, ապա կարելի է մտածել, որ Իսրայելը Աստծո անդրանիկ որդին չէ, այլ մարդկանց ծառան կամ ընդոծնին։ Նա դարձել է որս և ժողովուրդների խաղալիք։ Սակայն հենց այդպես էլ պետք է լիներ։ Դրանով Իսրայելը պատժվում է Աստծուց հեռանալու համար, որը շարունակվել է նրա պատմության ողջ ընթացքում, և որը նրան վշտից և խայտառակությունից բացի ոչինչ չի բերել։ Իսրայելը, մի տեսակ մոլեգնությամբ, տարվել էր օտար աստվածներին ծառայելով, և դաշինք էր կնքում մեկ ասորեստանցիների, մեկ էլ եգիպտացիների հետ։
--------------------------------
[12] (Էջմիածին թարգ․) Այդ բանի վրայ ապշեց երկինքը եւ խիստ սոսկաց, - ասում է Տէրը, -
(Արարատ թարգ․) Ո՛վ երկինք, սահմռկի՛ր այս բանի վրա, սոսկա՛ և շատ ապշի՛ր,- ասում է Տերը,-
(Գրաբար) Յիմարեցան երկինք վասն այսորիկ եւ սոսկացան յոյժ՝ ասէ Տէր։