Երեմիայի մարգարեության մեկնություն 3:2

Ա․ Լոպուխին

«Բարձրացրո՛ւ աչքերդ դեպի բարձունքները և տե՛ս՝ որտե՞ղ պոռնկություն չեն արել քեզ հետ: Ճանապարհներին նստել էիր դու նրանց համար, ինչպես արաբացին՝ անապատում, և պղծեցիր երկիրը քո պոռնկությամբ ու քո չարությամբ»։ (Սինոդական թարգ․)[2]
   
   «Բարձրունքներ» արտահայտությունն ավելի ճիշտ է եբրայերենից թարգմանել որպես «մերկ, առանց անտառների բլուրներ», որոնց վրա էլ սովորաբար կատարվում էր կուռքերի երկրպագությունը (Գ Թագ․ 11։1)։

   «Ինչպես արաբացին»։ Արագորեն  անզգույշ ճանապարհորդի վրա հարձակվող արաբի նմանությամբ Իսրայելը նետվում էր յուրաքանչյուր անցորդի վրա՝ նրան իր սերը առաջարկելով (Երեմ․ 2։24

-------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Բարձրացրո՛ւ աչքերդ, ուղիղ դէպի առա՛ջ նայիր եւ տե՛ս, թէ քո ճանապարհներին ո՛ւր ասես որ պղծութեամբ չթաթախուեցիր: Ագռաւի պէս մենակ ու անօգնական՝ նստեցիր այդ ճանապարհներին եւ քո պոռնկութիւններով ու չարութիւններով երկիրը պղծեցիր:
(Արարատ թարգ․) «Բարձրացրո՛ւ աչքերդ դեպի լերկ բլուրները և տե՛ս՝ դու որտե՛ղ չես պոռնկություն արել. ճանապարհներին նստել էիր նրանց համար, ինչպես արաբացին՝ անապատում, և երկիրն ապականեցիր քո պոռնկություններով ու չարությամբ։
(Գրաբար) Ամբարձ զաչս քո յուղղութիւն՝ եւ տես ո՞ւր ոչ թաթաւեցար ի ճանապարհս քո. նստար դու նոցա իբրեւ ագռաւ միայնացեալ թափուր. եւ պղծեցեր զերկիրդ պոռնկութեամբ քո եւ չարեաւք քովք.