Երեմիայի մարգարեության մեկնություն 3:22

Ա․ Լոպուխին

«Վերադարձե՛ք, ապստա'մբ զավակներ, Ես կբժշկեմ ձեր անհնազանդությունը»։ (Սինոդական թարգ․)[22]
   
   Այժմ հնչում է Տիրոջ այդ կոչը։ Աստված ցանկանում է բժշկել նրանց անհնազանդությունից կամ համառությունից, որի մեջ նրանք ապրում էին մինչ այժմ։ Այնուհետև, Աստծուց այդ շնորհալի օգնությունը, այդ ներքին ուժը ստանալով՝ Իսրայելը կբացականչի․ «Մենք գալիս ենք Քեզ մոտ»։
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 3:19
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Դարձէ՛ք, որդինե՛ր, եւ ես կը փարատեմ ձեր ցաւը»: Նրանք ասացին. «Ահա մենք կանք, քանզի դու ես մեր Տէր Աստուածը:
(Արարատ թարգ․) «Վերադարձե՛ք, ո՛վ ուխտադրուժ որդիներ, ես ձեր ուխտադրժությունը կբժշկեմ»։
(Գրաբար) Դարձարուք որդիք՝ դարձիք, եւ ես բժշկեցից զբեկումն ձեր. եւ ասացին, աւասիկ կամք. զի դու ես Տէր Աստուած մեր։