Երեմիայի մարգարեության մեկնություն 5:1

Ա․ Լոպուխին

«Շրջագայե՛ք Երուսաղեմի փողոցներով և նայե՛ք ու իմացե՛ք, և որոնե՛ք նրա հրապարակներում, արդյոք կգտնե՞ք արդարությանը հետևող, ճշմարտություն փնտրող մի մարդու. [այդ դեպքում] Ես կխնայեի Երուսաղեմին»։ (Սինոդական թարգ․)[1]
   
   Աստված առաջարկում է Երուսաղեմում գոնե մեկ արդարամիտ և ազնիվ մարդ գտնել։ Նա այդ դեպքում էլ կներեր քաղաքին (Ծննդ․ 18։23−32

   «Ճշմարտություն փնտրող»։ Ճշմարտությունը («էմունա»)՝ որպես մարդկային հատկություն, իր մեջ միավորում է Աստծո հանդեպ հավատարմությունը, մարդկանց հանդեպ արդարությունը և ինքն իր հանդեպ ազնվությունը։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Երուսաղէմի փողոցներով այս ու այն կո՛ղմ շարժուեցէք, նայեցէ՛ք, իմացէ՛ք եւ փնտռեցէ՛ք նրա հրապարակներում. եթէ այնտեղ գտնէք մի մարդ, որ արդար գործ անի եւ լինի ճշմարտութեանը հետամուտ, ապա ես թողութիւն կը տամ նրա բնակիչներին», - ասում է Տէրը: -
(Արարատ թարգ․) Շրջագայե՛ք Երուսաղեմի փողոցներով, տեսե՛ք ու իմացե՛ք, որոնե՛ք նրա հրապարակներում. եթե մեկ մարդ գտնեք, մի իրավունք անող և ճշմարտություն փնտրող, ես կներեմ այդ քաղաքին։
(Գրաբար) Ընթացարուք յայսկոյս եւ յայնկոյս ընդ ճանապարհս Երուսաղէմի. եւ տեսէք եւ ծաներուք, եւ խնդրեցէք ի հրապարակս նորա, եթէ գտանիցէք այր մի որ առնիցէ զիրաւունս, եւ խնդրիցէ հաւատս. եւ եղէց նոցա քաւիչ՝ ասէ Տէր։