Ա․ Լոպուխին
«Օ՜, Տե՛ր, մի՞թե քո աչքերը դեպի ճշմարտությունն ուղղված չեն. Դու հարվածում ես նրանց, բայց նրանք ցավ չեն զգում. Դու ոչնչացնում ես նրանց, բայց նրանք չեն ուզում ընդունել խրատը. նրանք իրենց երեսը քարից ավելի պինդ են դարձրել, չեն ուզում դարձի գալ»։ (Սինոդական թարգ․)[3]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 5:2
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Տէ՛ր, աչքերդ յառած ճշմարտութեանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցաւ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից աւելի կարծրացրին եւ չուզեցին դարձի գալ:
(Արարատ թարգ․) Ո՛վ Տեր, մի՞թե քո աչքերը դեպի ճշմարտությունը չեն. դու նրանց հարվածեցիր, բայց նրանք չցավեցին. դու նրանց ոչնչացրիր, մերժում են հանդիմանությունն ընդունել. նրանք իրենց երեսն ապառաժից ավելի են պնդացրել, չեն ուզում դարձի գալ։
(Գրաբար) Տէր Տէր աչք քո ի հաւատս. տանջեցեր զնոսա, եւ նոցա ոչ ցաւեաց. վախճանեցեր զնոսա, եւ ոչ կամեցան ընդունել զխրատ։ կարծրացուցին զերեսս իւրեանց քան զվէմ, եւ ոչ կամեցան դառնալ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: