Զաքարիայի մարգարեության մեկնություն 10։1

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Տիրոջից անձրև խնդրեք իր ժամանակին. Տերը պիտի արձակի կայծակները և առատ անձրև տա ձեզ՝ յուրաքանչյուրին՝ իր դաշտի բերքի համար»։ (Սինոդական թարգ․) [1]
   
    10−րդ գլուխը նախորդի շարունակությունն ու բացատրությունն է: Ուսումնասիրողները տարակարծիք են միայն այն հարցում, թե որ հատվածին պետք է առնչել Զաք. 10:1−2 համարները՝ Զաք. 9:17−ի՞ն, թե՞ Զաք. 10:3−ին: Քեյլը Զաք. 10:1-ում մտքերի նոր շարքի սկիզբ է տեսնում, թեև այն կապված է Զաք. 9:17−ի հետ (Op. cit. S. 607):
    Իններորդ գլուխն ավարտվում է Աստծու ժողովրդի համար երկրային բարիքների առատության խոստումով, իսկ տասներորդ գլխի առաջին համարները մատնանշում են Տիրոջը՝ որպես այդ բարիքների միակ Պարգևատուի: Ուստի հենց Նրան էլ պետք է դիմել աղոթքով և անձրև խնդրել այն ժամանակ, երբ դա առավել անհրաժեշտ է երկրի բերքի աճի համար, այսինքն` գարնան շրջանում:

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Անձրե՛ւ խնդրեցէք Տիրոջից ըստ ժամանակի՝ բերքից առաջ եւ յետոյ: Տէրը, որ հրաշքներ է գործում, ձմռանը անձրեւ կը տայ նրանց, եւ ամէն հանդում խոտ կը լինի:
(Արարատ թարգ․) Տիրոջից խնդրե՛ք գարնանային ուշացած անձրև. Տիրոջից, որ ամպրոպ է առաջացնում. և նա անձրևի տարափ կտա նրանց և յուրաքանչյուրին՝ բուսականություն դաշտում։
(Գրաբար) Խնդրեցէք ի Տեառնէ անձրեւ ըստ ժամանակաց՝ զկանուխ եւ զանագան. Տէր արար զզարմանալիս. եւ զանձրեւ ձմերայնոյ տացէ նոցա իւրաքանչիւր խոտ յանդի։