Զաքարիայի մարգարեության մեկնություն 11։15

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

15-16․ «Եվ Տերն ասաց ինձ. «Վերցրո՛ւ քեզ համար նաև հիմար հովիվներից մեկի գործիքները»»։ [15] «Քանի որ ահա Ես այս երկրի վրա պիտի հովիվ կարգեմ, որը չի հոգա կորչողների մասին, չի փնտրի մոլորվածներին, չի բժշկի հիվանդներին, չի կերակրի առողջներին, այլ պիտի ուտի պարարտների միսը և կպոկի նրանց կճղակները»։ (Սինոդական թարգ․)
   
    Սակայն հոտը չի կարող ամբողջությամբ մնալ առանց հովվի. մերժելով բարի Հովվին` այն կրկին ընկնում է հիմար և դաժան հովվի իշխանության և առաջնորդության ներքո: Աստծու հրամանի համաձայն՝ մարգարեն պետք է վերցնի «հիմար հովիվներից մեկի գործիքները»: Այդ գործիքները, անշուշտ, ցույց են տալիս հովվի կողմից հոտի անխոհեմ տնօրինությունը և հոտի հանդեպ անփույթ վերաբերմունքը: Ըստ Քյոլերի` կճղակներ պոկելը ցույց է տալիս դրանց մեջ եղած ճարպն ուտելու սովորույթը (Marti. Op. cit. S. 442): Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին ու երանելի Հերոնիմոսը հիմար, շահամոլ և դաժան հովվի ներքո հասկանում են հակաքրիստոսին (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 169, Հերոնիմոս Երանելի, վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 142, հմմտ. Luth. S. 329): Ժամանակակից մեկնիչները չար հովվի ներքո հասկանում են հռոմեական կայսրությունը, որի դաժան իշխանության տակ հրեաներն ընկան Փրկչի գալստյան մոտ ժամանակներում, և որի կողմից, Նրան մերժելուց հետո, կրեցին իրենց վերջնական կործանումը (Keil. Op. cit. S. 631; Haupt. Op. cit. S. 284):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Տէրը դարձեալ ինձ ասաց. «Դու հովուութիւն անելու համար վերցրո՛ւ մի տգէտ հովուի գործիքներ,
(Արարատ թարգ․) Եվ Տերն ինձ ասաց. «Քեզ համար կրկին հիմար հովվի գործիքնե՛ր վերցրու։
(Գրաբար) Եւ ասէ ցիս Տէր դարձեալ. Առ դու քեզ գործի հովուութեան հովուի տգիտի.