Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Որովհետև Ես այլևս չեմ գթալու այս երկրի բնակիչներին, - ասում է Տերը։ Ահա Ես մարդկանց պիտի մատնեմ յուրաքանչյուրին իր մերձավորի ձեռքը և իր թագավորի ձեռքը, և նրանք պիտի կործանեն երկիրը, և Ես չեմ ազատելու նրանց իրենց ձեռքից» (Սինոդական թարգ․) [6]
Այնուամենայնիվ, Տերն ամբողջովին առանց Իր խնամքի չի թողնում մեղավոր և հանցավոր ժողովրդին: Վերջնական կործանումից նրան պահպանելու համար Նա իր բարկությունը թափում է երկրի այն բնակիչների վրա, որոնք այնքան դաժան են ստրկության արհավիրքից տառապող Իսրայելի հանդեպ: Ըստ սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու` այստեղ Տերը «սպառնում է կործանել հոտի նաև այն անդամներին, որոնք, թեև հնարավորություն ունեին դիմել բոլոր մարդկանց Հովվապետի՝ Քրիստոսի առաջնորդությանը, և լինելու Նրա իշխանության ներքո, սակայն տգիտաբար գերադասեցին հանձնվել իրենց մորթողներին ու վաճառողներին» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 155, 156):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ ես այլեւս չեմ խնայելու այդ երկրի բնակիչներին, - ասում է Տէրը. - ահա ես մատնելու եմ մարդկանց իւրաքանչիւրին իր ընկերոջ ձեռքը, նաեւ իր թագաւորի ձեռքը, նրանք պիտի զարկեն իրար, իսկ ես ոչ մէկին չեմ փրկելու նրանց ձեռքից»:
(Արարատ թարգ․) Որովհետև այլևս չեմ գթալու երկրի բնակիչներին,- ասում է Տերը,- և ահա ես մարդկանց մեկին մյուսի ձեռքը պիտի մատնեմ, նաև՝ թագավորի ձեռքը։ Եվ նրանք պիտի կործանեն երկիրը, և նրանց ձեռքից չեմ ազատելու»։
(Գրաբար) Վասն այնորիկ ոչ եւս խնայեցից ի վերայ բնակչաց երկրիդ՝ ասէ Տէր. եւ ահաւադիկ ես մատնեցից զմարդիկ իւրաքանչիւր ի ձեռս ընկերի իւրոյ, եւ ի ձեռս թագաւորի իւրոյ՝ եւ հարցեն, եւ ոչ փրկեցից ի ձեռաց նոցա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: