Զաքարիայի մարգարեության մեկնություն 2։5

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Եվ Ես նրա համար, - ասում է Տերը, - կրակե պարիսպ պիտի լինեմ նրա շուրջը և պիտի փառավորվեմ նրա մեջ»։ (Սինոդական թարգ․)[5]
   
   Պարիսպների բացակայությունը չի սպառնա բնակիչների անվտանգությանը, քանի որ Տերն Ինքը պիտի պաշտպանի այն քաղաքը, որտեղ կրկին պիտի բնակվի Նրա փառքը՝ ասես շրջապատելով այն կրակե պարսպով: Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին, բացի մարգարեության պատմական իմաստից, որը վերաբերում է գերությունից հետո Իսրայելի վերականգնմանը, այս տեսիլքը առնչում է նաև Քրիստոսի Եկեղեցուն:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) «Ես հրեղէն պարիսպ կը լինեմ նրա շուրջը եւ կ՚ապրեմ նրա մէջ իր փառքի համար", - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ ես նրա համար շուրջբոլորը հրեղեն պարիսպ պիտի լինեմ,- ասում է Տերը,- և նրա մեջ փառք պիտի լինեմ»։
(Գրաբար) եւ ես եղէց նմա պարիսպ հրեղէն շուրջանակի, եւ ի փառս բնակեցայց ի միջի նորա։