Ա. Պ. Լոպուխին (†1904)
3-6․ «Եվ նրա վրա՝ երկու ձիթենիներ. մեկը՝ գավաթի աջ կողմում, իսկ մյուսը՝ նրա ձախ կողմում»։ [3] Եվ ես պատասխանեցի ու ասացի ինձ հետ խոսող հրեշտակին. «Ի՞նչ է սա, Տե՛ր իմ»»։ «Եվ ինձ հետ խոսող հրեշտակը պատասխանեց ու ասաց ինձ. «Չգիտե՞ս, թե սա ինչ է»։ Եվ ես ասացի. «Չգիտեմ, Տե՛ր իմ»»։ «Այնժամ նա պատասխանեց ինձ և այսպես ասաց. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին, որն ասում է՝ ոչ զորքով և ոչ ուժով, այլ Իմ Հոգով, - ասում է Զորությունների Տերը»»։ (Սինոդական թարգ․)
Այս ամբողջ տեսիլքը վերաբերում է ոչ թե հինկտակարանյան եկեղեցու այն վիճակին, որում այն գտնվում էր մինչև Զաքարիայի ժամանակները, այլ գլխավորապես՝ նրա ապագա փառքին: Ղևտական եկեղեցին պիտի վերականգնվեր, և այդ վերականգնման սկիզբը լինելու էր տաճարի վերակառուցումը, որով էլ պայմանավորվում էր հինկտակարանյան աստվածպաշտության իրականացումը: Տերը, Ով որոշել էր վերականգնել Իսրայելը, հետայսու դրա համար պիտի գործադրեր ոչ թե արտաքին ուժ, ինչպես եղավ, օրինակ, Եգիպտոսից դուրս գալու ժամանակ, այլ՝ Հոգու զորությունը, և այդ զորության համար անհաղթահարելի դժվարություններ չկան:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Աշտանակի վրայ կային երկու ձիթենիներ, մէկը՝ վառուած գնդի աջ կողմում եւ մէկը՝ ձախ կողմում:
(Արարատ թարգ․) Եվ նրա մոտ՝ երկու ձիթենի, մեկը՝ բաժակի աջ կողմից, իսկ մյուսը՝ նրա ձախ կողմից»։
(Գրաբար) եւ երկու ձիթենիք ի վերայ նորա՝ մի ընդ աջմէ գնդին լուցելոյ, եւ մի ընդ ահեկէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: