Ա. Պ. Լոպուխին (†1904)
7-8․ «Եվ ահա բարձրացավ կապարե կափարիչը, և այնտեղ՝ արդուի մեջտեղում, նստած էր մի կին»։ [7] «Եվ նա ասաց. «Այս կինը հենց անօրենությունն է»։ Եվ նա նրան գցեց արդուի մեջտեղը, իսկ դրա բերանին նետեց կապարե կափարիչը»։ (Սինոդական թարգ․)
Այն բանից հետո, երբ մարգարեն տեսավ անոթի մեջ գտնվող կնոջը, որը խորհրդանշում էր անօրենությունը, արդուի բերանը փակվեց կապարե կլոր կափարիչով («kikkar' ophereth»):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Եւ ահա մի կապարէ կշեռք բարձրացաւ. մի կին նստած էր նրա մի թաթի մէջ:
(Արարատ թարգ․) Եվ ահա կապարից մի կափարիչ վեր բարձրացվեց, և ահա մի կին՝ նստած արդուի մեջ։
(Գրաբար) Եւ ահա կշիռ մի կապարեայ ամբարձեալ՝ եւ կին մի նստէր ի մէջ չափոյն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: