Զաքարիայի մարգարեության մեկնություն 6։11

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Վերցրո՛ւ նրանցից արծաթն ու ոսկին և պսակներ պատրաստիր ու դի՛ր Հեսուի՝ Հոսեդեկի որդու քահանայապետի գլխին»։ (Սինոդական թարգ․)[11]
   
   Եկածներից ոսկին ու արծաթը վերցնելով՝ մարգարեն պետք է պսակ պատրաստի և դնի Հեսու քահանայապետի գլխին: Քահանայապետի համար նախատեսված պսակը նշելու համար բնագիր տեքստում գործածվում է հոգնակի թիվը՝ «պսակներ»: Այստեղից Էվալդը եզրակացնում է, որ Աստծու հրամանի համաձայն՝ պետք է երկու պսակ պատրաստվեր՝ Հեսուի և Զորաբաբելի համար։ Այս դեպքում պետք է ենթադրել, որ 11−րդ համարում «և Զորաբաբելի գլխին» արտահայտությունը բաց է թողնված: Սակայն նման մեկնաբանությունը չի համապատասխանում համատեքստին, քանի որ ամբողջ հատվածի իմաստով պսակը նախատեսված է հենց մեկ անձի՝ Հեսու քահանայապետի համար: Ըստ ոմանց՝ այստեղ հանդիպող «ataroth» հոգնակի ձևը պարզապես խոսում է պսակի բարդ կառուցվածքի մասին, որը հնարավոր է մի քանի մասեր ուներ (ինչպես պապական խույրը):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ոսկի եւ արծաթ կը վերցնես, պսակներ կը պատրաստես, կը դնես Յոսեդեկ մեծ քահանայի որդի Յեսուի գլխին
(Արարատ թարգ․) Արծաթ ու ոսկի՛ վերցրու, պսակնե՛ր շինիր և մեկը դի՛ր Հովսեդեկի որդի Հեսուի գլխին։
(Գրաբար) Եւ առցես ոսկի եւ արծաթ, եւ արասցես պսակ, եւ դիցես ի գլուխ Յեսուայ Յովսեդեկեայ քահանայի մեծի.