Հովելի մարգարեության մեկնություն 1:5

Ա․ Լոպուխին

Սթափվե՜ք հարբածնե՜ր, լացե՜ք ու սգացե՜ք՝ բոլոր գինի խմողներ, որովհետև վերցվեց ձեր բերանից ուրախությունն ու խնդությունը: (Սինոդական թարգ․)[5]
   
   Երկրի ամայացումը առաջին հերթին վերաբերում էր [բոլոր այն մարդկանց], ովքեր, խաղողի հյութից զրկված լինելով, գինի էին խմում: Մարգարեն դիմում է նրանց։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Սթափուեցէ՛ք գինուց հարբածնե՛ր, լացէ՛ք եւ ողբացէ՛ք բոլորդ, որ մինչեւ հարբելը գինի էք խմում, որովհետեւ չքացաւ ձեր բերանից ուրախութիւնն ու խնդութիւնը,
(Արարատ թարգ․)Զարթնե՛ք, ո՛վ հարբածներ, ու լացե՛ք և ողբացե՛ք, ո՛վ բոլոր գինի խմողներ, քաղցուի համար, որ կտրվել է ձեր բերանից։
(Գրաբար)Սթափեցարո՛ւք արբեալք ի գինւոյ, և լացէ՛ք և զգացարո՛ւք ամենեքեան որ ըմպէք գինի ցարբենալ. զի բարձա՛ւ ի բերանոյ ձերմէ ուրախութիւն և խնդութիւն։