Հովելի մարգարեության մեկնություն 2:18

Ա․ Լոպուխին

Եվ ապա Տերը նախանձախնդրությամբ կլցվի Իր երկրի համար և կխնայի Իր ժողովրդին: (Սինոդական թարգ․)[18]
   
   Ռուսերեն թարգմանության համաձայն 18−19 համարներում խոսքը  ապագայի մասին է: Բայց համարի այսպիսի ընկալման դեպքում նախորդ համարների հետ դրա կապը անհասկանալի է դառնում: Ուստի, հնագույն թարգմանությունների առաջնորդության համաձայն (Յոթանասնից և Վուլգաթա), ավելի լավ է մեկնաբանների մեծամասնության հետ «վայիօմեր−вайомер», «վայիաան−вайаан», «վայիախմոլ−вайахмоль», «վայիէկաննե−  вайэканне» բայերը հասկանալ ոչ թե այսպես կոչված perfectum propheticum, այլ perfectum historicum՝ պատմական կատարյալ ժամանակի իմաստով, այսինքն՝ այս հատվածը պետք է թարգմանել ոչ թե ապառնի ժամանակով, ինչպես ռուսերեն թարգմանության մեջ է, այլ անցյալ (այսպես է Յոթանասնիցում, սլավոներենում՝ «նախանձախնդիր», «ողորմած», «պատասխան», «խոսք» է, իսկ Վուլգաթայում՝ «zelatus est, pepercit, respondit, dixit»): 18−19 համարներում մենք պատմական հիշատակություն ունենք այն մասին, որ Տերը ողորմել է հրեա ժողովրդին: Քանի որ 15−17 համարներում մարգարեն նման ներման հույս է տալիս միայն մարդկանց դարձի, ծոմի ու հանդիսավոր ժողովի նշանակման պայմանով, ուստի, ակնհայտ է, որ այդ ամենը կատարվել է, չնայած մարգարեն չի նշում այդ մասին: «Եվ կպատասխանի Տերը և կասի Իր ժողովրդին» բառերով մարգարեն, հավանաբար, այն ընդհանուր միտքն է ցանկանում արտահայտել, որ Տերը լսել է ժողովրդի աղոթքը և կատարել է նրա խնդրանքները:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․)Տէրը նախանձախնդիր եղաւ իր երկրի համար ու խնայեց իր ժողովրդին:
(Արարատ թարգ․)Այն ժամանակ Տերը նախանձախնդիր եղավ իր երկրի համար, գթաց իր ժողովրդին։
(Գրաբար)Եւ նախանձեցա՛ւ Տէր վասն երկրի իւրոյ. և խնայեա՛ց ի ժողովուրդ իւր։