Հովելի մարգարեության մեկնություն 2:21

Ա․ Լոպուխին

21-23. Մի՛ վախեցիր երկիր, ցնծա՛ և ուրախացի՛ր, որովհետև Տերը մեծ է դա անելու համար: [21] Մի՛ վախեցեք կենդանիներ, որովհետև անապատի արոտավայրերը խոտ կաճեցնեն, ծառը իր պտուղը կտա, թզենին և խաղողի որթատունկը ցույց կտան իրենց զորությունը: Եվ դո՛ւք, Սիոնի որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք Տիրոջով՝ ձեր Աստծով, որովհետև նա կտա ձեզ անձրև անհրաժեշտ չափով և կուղարկի ձեզ անձրև, վաղ և ուշ անձրևը, ինչպես նախկինում: (Սինոդական թարգ․)
   
   Աղետից ազատվելու հանգամանքը նկատի ունենալով՝ մարգարեն  երկրին, կենդանիներին և մարդկանց ուրախանալու է հրավիրում, ինչպես որ նախկինում նրանց հրավիրում էր սգի և լացի: Մարգարեն հիշատակում է միայն Սիոնի բնակիչներին, այսինքն՝ երուսաղեմցիներին, բայց, անկասկած, նրանցից բացի նկատի ունի նաև այն բոլոր մարդկանց, որոնք  տառապել և այժմ ազատվել են աղետից: «Որովհետև նա ձեզ անհրաժեշտ չափով («լիցդակա−лицдака») անձրև կտա  («moreh−մորեհ»)»։ Եբրայերեն «moreh−մորեհ» բառը (ծագել է «իյարա−йара» բայից, որը նշանակում է  գցել, ոռոգել, մատնանշել) երկու տարբեր իմաստներ ունի՝ «անձրև» և «ուսուցիչ»: Վերջին իմաստով այս բառը հասկացվել է Քաղդեական բառապաշարում, և Վուլգաթայում,  որտեղ նշված արտահայտությունը հետևյալ կերպ է ընթերցվում. «quia dedit vobis doctorem justitiae− որովհետև ձեզ արդարության ուսուցիչ տվեց»:  «Moreh−մորեհ»−ը hենց այսպիսի իմաստով են հասկանում նաև շատ նոր էկզեգետներ (Կեիլ, Մերկես, Գունակեր): Այսպիսով՝ մարգարեի խոսքերը խոստման իմաստով են ընկալվում։  Տերը ժողովրդին ուսուցիչներ ու մարգարեներ կտա (Կնաբենբաուեր)՝ մասնավորապես ի դեմս Հովել մարգարեի, կամ էլ կուղարկի Ճշմարտության Ոսուցիչ Մեսիային (Շեգգ, Գունակեր): Սակայն, ակնհայտորեն, քննվող արտահայտության մեջ «moreh−մորեհ» բառը ավելի լավ է հասկանալ «անձրև» իմաստով: Հենց այս իմաստով էլ բառը օգտագործված է այս հատվածի մյուս մասում, ավելին՝ Ճշմարտության Ուսուցչի մասին մատնանշումը չի համապատասխանելու 22−26 համարների համատեքստին, որտեղ խոսքը վերաբերում է երկրավոր բարիքներին և ոչ թե հոգևոր: Իսկ ինչ վերաբերում է «լիցդակա−лицдака» բառին, ապա մեր տեքստի փոխանցման հետ (անհրաժեշտ չափով) դժվար թե հնարավոր լինի համաձայնել: Եբրայերեն «ցդակա−цэдака» բառը օգտագործվում է միայն բարոյական իմաստով (առաքինություն, արդարություն) և քննարկվող արտահայտության մեջ այն կարող է վերաբերել միայն Տեր Աստծուն: Մարգարեն ցանկանում է ասել, որ Տեր Աստված անձրև կտա (ըստ) արդարության, այսինքն՝ հրեաներին ողորմության արժանի կհամարի՝ նկատի ունենալով նրանց դարձը (Կուկ, Դոբրոնրավով), կամ էլ անձրևը կտա որպես ապաշխարությունից հետո Աստծո առաջ հրեաների արդարության նշան (Վելհաուզեն, Նովակ): Յոթանասնիցում եբրայերեն «լիցդակա մորեհ−море лицдака»−ը փոխանցվել է որպես «βρώματα εὶς δικαιοσύνην» (սլավոներեն՝ «даде вам пищу в правду−կտա ձեզ սնունդ և ճշմարտություն»)։ Ենթադրվում է, որ Յոթանասնիցում պատճառի (անձրև) փոխարեն ցանկացել են ուղղակի ցույց տալ հետևանքը (պտղաբերություն): «Առաջին և վերջին անձրևը».․․ Վաղ անձրևը հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին տեղացող աշնանային անձրևն է, իսկ ուշ անձրևը՝ բերքահավաքից առաջ՝ մարտի վերջին կամ ապրիլի սկզբին տեղացող գարնանային անձրևն է:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․)Քաջալերուի՛ր, երկի՛ր, ցնծա՛ եւ ուրախացի՛ր, որովհետեւ Տէրը մեծ գործեր կատարեց քեզ հետ:
(Արարատ թարգ․)Մի՛ վախեցիր, ո՛վ երկիր, ցնծա՛ և ուրախացի՛ր, որովհետև Տերը մեծ բաներ է արել։
(Գրաբար)Քաջալերեա՛ց երկիր. խնդա և ուրա՛խ լեր, զի մեծացո՛յց Տէր զառնել իւր քեզ։