Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ Հովնանը դուրս եկավ քաղաքից ու նստեց քաղաքի արևելյան կողմում, և այնտեղ իր համար հովանի պատրաստեց ու նստեց նրա տակ՝ ստվերում, որպեսզի տեսնի, թե ինչ է լինելու քաղաքին»: (Սինոդական թարգ․)[5]
Հովնանը, հավանաբար, հույս ուներ, որ իր աղոթքը, որով նա վրդովմունք էր արտահայտում Նինվեին ողորմելու վերաբերյալ, կլսվի Աստծու կողմից, և քաղաքը, թեև ուշացումով (ոչ քառասուն օր հետո), այնուամենայնիվ կստանա իր պատիժը: Այդ պատճառով նա դուրս է գալիս քաղաքից ու նստում է նրա արևելյան կողմում՝ «որպեսզի տեսնի, թե ինչ է լինելու քաղաքին»:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Յովնանը դուրս ելաւ այդ քաղաքից, նստեց քաղաքի դիմաց, իր համար ամպհովանի պատրաստեց եւ նստեց դրա տակ, մինչեւ որ տեսնի, թէ ինչ պիտի պատահի քաղաքին:
(Արարատ թարգ․) Եվ Հովնանը դուրս եկավ քաղաքից և նստեց քաղաքի արևելյան կողմում և իր համար այնտեղ մի տաղավար շինեց, նստեց նրա տակ՝ ստվերի մեջ, մինչև որ տեսնի, թե քաղաքին ինչ է լինելու։
(Գրաբար) Եւ ել Յունան ի քաղաքէ անտի, եւ նստաւ յանդիման քաղաքին, եւ արար իւր հովանի, եւ նստաւ ընդ հովանեաւն՝ մինչեւ տեսանիցէ թէ զի՞նչ լինիցի քաղաքին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: