Մաղաքիայի մարգարեության մեկնություն 2։3

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Ահա Ես ձեզնից կվերցնեմ ուսամասը 2 , և ձեր երեսներին կնետեմ աղբը՝ ձեր տոնական զոհերի աղբը, և ձեզ էլ դրա հետ միասին դուրս կշպրտեն»։ (Սինոդական թարգ․) [3]
   
    Ռուսերեն տեքստն այստեղ հենվում է Յոթանասնիցի թարգմանության վրա․ «Ես ձեզնից կվերցնեմ ուսամասը»։ Ըստ երանելի Հերոնիմոսի Յոթանասնիցի թարգմանիչներն այստեղ նկատի են ունեցել զոհաբերվող կենդանու թիակը, որը, ըստ Օրենքի, պատկանում էր զոհ մատուցող քահանային։ Նորագույն թարգմանիչներից ոմանք այստեղ տեսնում են քահանայի բազուկը կամ ուսը, որը հենց Աստված պիտի խոցի՝ այդպիսով քահանային զրկելով զոհաբերություն մատուցելու հնարավորությունից։

    Ըստ մասորեթական տեքստի`այստեղ «ուս» բառի փոխարեն ընթերցվում է «սերմ» բառը։ Մասորեթական տեքստի ընթերցման իմաստն այն է, որ Աստված պիտի պատժի քահանաներին` զրկելով նրանց զավակներ ունենալու կարողությունից։

    «Աղբը», որը կույտերով թափված էր բակում, ուր կանգնած էին տոն օրերին զոհաբերելու համար նախատեսված կենդանիները, Աստված նետելու է քահանաների երեսներին, և ապա նրանց դուրս պիտի հանեն՝ այդ աղբի հետ միասին աղբանոց շպրտելու համար։
--------------------------------
2 Տե՛ս Բ.Օր. 18:3-ը, որտեղ ասվում է, որ զոհաբերվող կենդանուց քահանաներին պետք է տրվեն ծնոտը, փորոտիքը և ուսամասը:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) 
Ահա ես որոշեցի թիկունքս դարձնել ձեզ, ձեր երեսին շաղ տալ ձեր աղտն ու կեղտը եւ ձեր տօների աղտեղութիւնը. ես այդպէս պիտի վերացնեմ ձեզ:
(Արարատ թարգ.) Ահա ես պիտի հանդիմանեմ ձեր սերունդը և ձեր երեսին շպրտեմ այն անասունների կղկղանքը, որոնց զոհաբերում եք տոներին, և ձեզ էլ պիտի նետեն կեղտանոցը։
(Գրաբար) Ահաւասիկ ես որոշեցից ձեզ թեկն, եւ ցանեցից զապաւառն ընդ երեսս ձեր, զապաւառն տաւնից ձերոց, եւ բարձից զձեզ նովաւ։