Մաղաքիայի մարգարեության մեկնություն 3։7

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

7-8․ «Ձեր հայրերի օրերից ի վեր դուք հեռացել եք Իմ պատվիրաններից և չեք պահել դրանք։ Դարձե՛ք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի ձեզ, - ասում է Զորությունների Տերը։ Եվ դուք կասեք՝ ինչպե՞ս դառնանք»։ [7] «Մի՞թե մարդը կարող է կողոպտել Աստծուն։ Բայց դուք կողոպտում եք Ինձ։ Եվ ասում եք. «Ինչո՞վ ենք մենք կողոպտում Քեզ»։ Տասանորդներով և ընծաներով»։ (Սինոդական թարգ․)
   
    Տերը հրեաներին ուղղվելու, ապաշխարելու կոչ է անում, սակայն նրանք չեն ցանկանում գիտակցել Նրա առաջ իրենց ունեցած մեղքը, և զարմանում են այս հրավերի վրա․ նրանք Աստծու առաջ ոչնչով մեղավոր չեն։ Այդ ժամանակ Աստված ուղղակի հայտարարում է նրանց մեղքը․ նրանք, տասանորդի և ընծաների հարցում կողոպտում կամ, ավելի ճիշտ, խաբում են Աստծուն։

    «Տասանորդի» մասին ընթերցի՛ր Ղևտ․ 27։30 և հաջորդ, Թվ․ 18։20 և հաջորդ, Բ Օր․ 14։22 և հաջորդ համարների մեկնությունները։

    «Ընծաների» մասին ընթերցի՛ր Եզեկ․ 44։30 համարի մեկնությունը․ դրա և այլ բաների մասին ընթերցի՛ր Նեեմ․ 10։38 և հաջորդ, 13։10−12 համարների մեկնությունները։

--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Իսկ դուք, Յակոբի որդիներ, հեռու չէք մնում ձեր հայրերի մեղքերից, խուսափում էք իմ օրէնքներից եւ չէք պահում դրանք: Դարձէք դէպի ինձ, եւ ես կը դառնամ դէպի ձեզ, - ասում է Ամենակալ Տէրը: Դուք ասում էք. «Ինչո՞վ դառնան»:
(Արարատ թարգ.) Ձեր հայրերի օրերից ի վեր խոտորել եք իմ կանոններից և դրանք չեք պահել. ե՛տ դարձեք դեպի ինձ, և ես էլ դեպի ձեզ կդառնամ,- ասում է Զորքերի Տերը։- Բայց դուք ասում եք. Ինչպե՞ս ետ դառնանք։
(Գրաբար) եւ դուք, որդիք Յակոբու, ոչ կացէք ի բաց ի մեղաց հարցն ձերոց. խուսափեցէք յաւրինաց իմոց, եւ ոչ պահեցէք զնոսա։ Դարձարուք առ իս՝ եւ ես դառնամ առ ձեզ՝ ասէ Տէր ամենակալ. եւ ասացէք. Ի՞ւ դարձցուք։