Մաղաքիայի մարգարեության մեկնություն 4։2

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Իսկ ձեզ համար, որ ակնածում եք Իմ անունից, պիտի ծագի Արդարության Արեգակը, և Նրա ճառագայթների մեջ բժշկություն պիտի լինի, և դուք պիտի դուրս գաք և թռչկոտեք ինչպես պարարտ հորթեր»։ (Սինոդական թարգ․) [2]
   
   Բարեպաշտների համար պիտի ծագի Արդարության Արեգակը, որն այժմ ոչ միշտ չէ, որ շողում է, այսինքն՝ Աստծու առաջ նրանք իրենց արժանիքներին համապատասխան վարձք կստանան կամ, այլ կերպ ասած, կարժանան փրկության (Ես. 45։8, 46։13, 51։5)։ Նրանք կցատկոտեն երկար ժամանակ ախոռներում փակված և ապա ազատ արձակված հորթերի նման։

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Բայց ձեզ՝ իմ անունից երկիւղ կրողներիդ համար արդարութեան արեգակը պիտի ծագի, եւ բժշկութիւն պիտի լինի նրա շողերի մէջ եւ դուք պիտի ելնէք ու խայտաք ինչպէս կապից արձակուած հորթեր
(Արարատ թարգ.) Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում եք, արդարության արեգակը պիտի ծագի, և նրա թևերին՝ բժշկություն։ Եվ դուք դուրս պիտի գաք և ոստոստեք գոմի պարարտ հորթերի պես։
(Գրաբար) Եւ ծագեսցէ ձեզ երկիւղածաց անուան իմոյ արեգակն արդարութեան, եւ բժշկութիւն ի թեւս նորա. եւ ելջիք եւ խայտասջիք իբրեւ որթք արձակեալք ի կապոյ։