Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եվ պիտի կործանվեն Ավենի բարձունքները՝ Իսրայելի մեղքը, փուշ և տատասկ է աճելու նրանց զոհասեղանների վրա, և նրանք կասեն լեռներին․ «Ծածկե՛ք մեզ», և բլուրներին․ «Ընկե՛ք մեզ վրա»։ (Սինոդական թարգ․)[8]
«Ավենի բարձունքները», սլավոներեն՝ «Ովնի մեհյանները», բեթելյան բարձունքները (ենթադրաբար` այնտեղ գտնվող մեհյանը և զոհասեղանը) չեն։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Կը վերանան Ովնի մեհեանները՝ Իսրայէլի մեղքերը, փուշ ու տատասկ կը բուսնեն նրանց զոհասեղաններին, եւ լեռներին կ՚ասեն, թէ՝ «Ընկէ՛ք մեզ վրայ» եւ բլուրներին, թէ՝ «Ծածկեցէ՛ք մեզ»:
(Արարատ թարգ․) Եվ պիտի կործանվեն Ավենի Բարձր տեղերը, Իսրայելի մեղքը. փուշ ու տատասկ պիտի բուսնի նրանց զոհասեղանների վրա, և պիտի ասեն սարերին. «Ծածկե՛ք մեզ», և բլուրներին. «Մեզ վրա՛ ընկեք»։
(Գրաբար) Եւ բարձցին մեհեանքն Ովնայ՝ մեղքն Իսրայէլի. փուշ և տատա՛սկ բուսցի ի սեղանս նոցա. և ասասցեն լերանց թէ անկերո՛ւք ի վերայ մեր, և ցբլուրս թէ ծածկեցէ՛ք զմեզ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: