Ովսեեի մարգարեության մեկնություն 11:4

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Ես նրանց գրավեցի մարդկային կապանքներով՝ սիրո կապերով, և նրանց համար ծնոտներից լուծը հանողի պես եղա, և սիրով նրանց առաջ կերակուր էի դնում։ (Սինոդական թարգ․)[4]
   
     «Նրանց համար ծնոտներից լուծը հանողի պես եղա»․ Աստծու սերը նկարագրող նոր պատկեր է։ Իսրայելի պարագայում Տերը նմանվում է բարի տիրոջ, ով եզների ծնոտներից հանում է լուծը՝ կերակրվելը հեշտացնելու համար։ Պատկերի իմաստն այն է, որ Տեր Աստված Իսրայելի համար դյուրացնում էր օրենքի լուծը և այդ օրենքը կատարելու համար նրան միջոցներ տալիս։ 3−րդ համարում Յոթանասնիցի (նաև սլավոներենի) տեքստը  բնագրից շատ շեղումներ ունի։ Այդ շեղումները սովորաբար բացատրվում են հույն թարգմանիչների կողմից եբրայերեն տեքստի ենթադրյալ սխալ ընթերցմամբ։
--------------------------------
[4] (Էջմիածին թարգ․) չիմացան, որ ես բժշկում եմ նրանց: Երբ մարդիկ ապականուեցին, ես կապեցի նրանց իմ սիրոյ կապերով եւ նրանց համար դարձայ այնպիսին, որ ապտակում է ուրիշի ծնօտին: Ես հոգ կը տանեմ եւ կը յաղթեմ նրան:
(Արարատ թարգ․) Մարդկային լարերով՝ սիրո կապերով, ես ձգեցի նրանց և նրանց համար իրենց ծնոտներից լուծը հանողի պես եղա. խոնարհվելով նրանց դեմ՝ իրենց կերակրում էի։
(Գրաբար) և ո՛չ գիտացին թէ բժշկեմ զնոսա յապականութենէ մարդկան. ձգեցի զնոսա կապանօք սիրոյ իմոյ. և եղէց նոցա որպէս ածիցէ ոք ապտա՛կ ի ծնօտս նորա. հայեցա՛յց ի նա՝ և յաղթեցից նմա։