Ա. Պ. Լոպուխին (†1904)
6-8. Արոտավայրեր ունենալով՝ նրանք կուշտ էին, իսկ երբ որ հագենում էին, ապա նրանց սիրտը հպարտանում էր, և այդ պատճառով նրանք մոռանում էին Ինձ։ [6] Եվ Ես նրանց համար կլինեմ ինչպես առյուծ և ինչպես կորյուն՝ ճանապարհի մոտ դարան կմտնեմ։ Կհարձակվեմ նրանց վրա ինչպես ձագերից զրկված արջը, և կպատառոտեմ նրանց սրտի առագաստը, և նրանց այնտեղ կուտեմ, ինչպես էգ առյուծը. դաշտի գազանները պիտի պատառոտեն նրանց։ (Սինոդական թարգ․)
Տերը Իսրայելի բարի Հովիվն էր, Ով նրան հիանալի արոտավայրերում էր հովվում, սակայն Իսրայելն անշնորհակալ եղավ և մոռացավ Տիրոջը։ Այդ բանի պատճառով այսուհետ Տերը ժողովրդի համար կլինի ինչպես առյուծը, ընձառյուծը («kenamer»՝ ինչպես ընձառյուծը, ռուսերեն՝«ինչպես կորյունը») և արջը, որոնք տանջում են իրենց որսին (Ովս․ 5:14)։ Մարգարեն նկատի ունի արդեն սկսված և ապագայում Իսրայելին սպասվող աղետները։ Ճանապարհի մոտ դարան կմտնեմ («aschur») բառերի փոխարեն սլավոներենում «ասորեստանցիների ճանապարհին» տարբերակն է։ Յոթանասնիցը (ինչպես նաև Վուլգաթան, Սիրիականը) սխալմամբ «aschur» բառը ընդունել է («schur» բառից՝ շրջապատել, դարան մտնել) որպես ասորի։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Նրանք իրենց արօտավայրերի չափ յագեցան եւ զմայլուեցին, գոռոզացան իրենց սրտերով, դրա համար էլ մոռացան ինձ:
(Արարատ թարգ․) Երբ արածեցին ու կշտացան, հագեցան, և նրանց սիրտը հպարտացավ, ուստի ինձ մոռացան։
(Գրաբար) ըստ արօտի նոցա յագեցան և զմայլեցան, և հպարտացան սրտիւք իւրեանց. վասն այնորիկ մոռացան զիս։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: